Գորիսում ձյան հետևանքով բազմաթիվ ծառեր են կnտրվել․ քաղաքի մի հատվածում հոսանքազրկում է Ալավերդի-Վանաձոր ճանապարհին բախվել են «Ford Transit»-ը և «Audi»-ն․ կա 5 վիրավոր․ shamshyan.com «Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ում փրկել են ջրահեղձ եղած 2.5-ամյա տղայի կյանքը. shamshyan.com Գեղարքունիքի մարզի ամբողջ տարածքում ձյուն է տեղում․ ճանապարհներին կատարվում են ձնամաքրման աշխատանքներ Մերկասառույցի պատճառով «Mercedes»-ը վրաերթի է ենթարկել հետիոտնին. նա տեղում մահացել է. shamshyan.com «Tesla»-ն Էրեբունի-Մուրացան փողոցների խաչմերուկում վրաերթի է ենթարկել հետիոտնին. բժիշկներն արձանագրել են նրա մահը. shamshyan.com Պաշտպանության նախկին նախարար Արշակ Կարապետյանը հրավիրվել է Գլխավոր դատախազություն. 24News «BMW X5»-ի ոչ սթափ վարորդը Մատենադարանի մոտ կոտրել է ծառն ու աղբամանը, բախվել ծառին. shamshyan.com Հոկտեմբերի 29-ին ԱԺ-ում տեղի ունեցած ծեծկռտnւքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ Թաղման նպաստի վճարման կարգը չի փոխվի. հետևեցինք հանրային արձագանքին. Արսեն Թորոսյան (տեսանյութ)
Ուղիղ եթեր
Ներքին Տեսանյութ 1 տարի առաջ - 12:37 17-02-2025

Վազգեն Սարգսյանն ամեն ինչից տեղյակ էր. Քոչարյանը` Մեղրիի շահարկումների մասին

Ամբողջ բանակցային գործընթացը մինչև 99 թվականը հետևյալ բովանդակությունն ուներ, համանախագահողները չէին կարողանում դուրս գալս տարածքային ամբողջականությունից դուրս: Ինչ առաջարկ բերում էին, փորձում էին ինքնորոշման իրավունքն ամուսնացնել տարածքային ամբողջականության հետ: Լևոն Տեր-Պետրոսյանի ժամանակ էլ էր ևս այդպիսի առաջարկ եղել: Այս մասին մամուլի ասուլիսի ժամանակ ասել է Ռոբերտ Քոչարյանը:

«Ընդհանուր պետության առաջարկն ինչ էր. ինքնորոշված ԼՂ և Ադրբեջանը համատեղ պետություն էին ստեղծում ասիմետրիկ կոնֆեդերացիայի ձևով, բայց միշտ փորձը եղել է ամուսնացնել այս 2 սկզբունքը:

Վաշինգտոնում Ալիևն ինձ ասել է, եկեք իրարից պոկվենք, անջատվենք այդ առաջարկի մեջ ես տեսել եմ առաջին հերթին այս մասը: Մտածում էի, որ եթե այդ հարցն Ալիևը բարձրացնի համանախագահների առջև, ուրեմն մենք այս կաղապարված իրավիճակից մենք դուրս ենք գալու :

Այո բանակցում էինք, ինքը առաջարկում է դա մեզ ասում էի չենք կարող կորցնել Իրանի հետ սահմանը, պրոցեսը շահավետ էր մեզ համար:

Բայց առաջին օրվանից ես չէի կասկածում, որ այդ քննարկումները բերեն մեզ համար ընդունելի տարբերակի: Ինչի էի համոզված, որովհետև այդ ընթացքում Ալիևը ստանում էր 6 շրջան, կար մոտիվացիա, որովհետև ինքը ստանալու բան ուներ: Սա էր ամբողջ մեր տրամաբանությունն: ԱՄՆ-ի կողմից որևէ առաջարկ չի եղել, ամբողջ բանակցային գործընթացը հետևյալն էր, առաջարկները տալիս էինք Մինսկի խմբի անունից: Ալիևն ամերիկյան կողմին պատմել էր մեր բանակցային գործընթացի մասին և ամերիկյան պատվիրակությունը եկել էր ՀՀ հասկանալու համար՝ իսկապես դա այդպես է, թե՝ չէ և մեր երկկողմ ընկալումները նույնն են, թե՝ չէ, մեր սեղանին առաջարկ չի եղել, որ ասենք ընդունում ենք, թե՝ չէ:

Այդ 2 տարի տևած միակ առաջարկը Մինսկի խմբի համանախագահների կողմից եղել է Քի Վեսթում, ուրիշ առաջարկ գրավոր չի եղել: Ինձ համար շատ կարևոր էր, որ Ալիևն ինքը պատմեր այս մոտեցման մասին, թեման ինքը բացեր: Ես ոչ այո էի ասում, ոչ ոչ էի ասում, շատ զգուշավոր էի, որ թեման շարունակի առանց պարտավորությունների :

Ես փաստաթղթերից եմ իմացել, որ Թուրքիան դերակատարություն ուներ այս հարցում, Թուրքիան ընդհանրապես չի երևացել:

Այո մինչև ԱՄՆ պատվիրակության Երևան ժամանելը եղել եմ Մոսկվայում, Ելցինի հետ պետք է հանդիպեի, հանդիպումը տևել է 5 րոպե, Ելցինը վատառողջ էր և նա ինքն ինձ ասեց, ասեց Ալիևի հետ խոսաքցություն եմ ունեցել, ինքը շատ գոհ է ձեր բանակցություններից: Ես հարցրեցի դուք մանրամասներին տեղյակ եք թե՝ չէ, նա ասեց, ոչ: Վազգեն Սարգսյանը տեղյակ էր ամենի ինչից, որևէ լուծում հնարավոր չէր իրականացնել առանց Վազգեն Սարգսյանի:

Ինչի համար է այս թեման տաքացել հիմա, կա միջանցքի կամ ճանապարհի հարց, այսօր ՀՀ իշխանությունը մի ցանկություն ունի, անել այդ զիջումը և հայտարարել վայ ես ինչ կապ ունեմ, այն ժամանակ եթե դա քննարկված չլիներ, այս թեման գոյություն չէր ունենա»,-ասել է Քոչարյանը: