Սպորտ 1 տարի առաջ - 09:51 16-02-2025

Թուրքական ակումբի վարդագույն երազանքը․ Գիլոյանը հերքում է

Հայաստանի ազգային հավաքականի և «Կրասնոդարի» կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանը երբևէ բանակցություններ չի վարել թուրքական «Տրաբզոնսպոր» տեղափոխության շուրջ: Այս մասին ArmSport-ի հետ զրույցում հայտնել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի նախկին տեղակալ, մարզական մեկնաբան Կարեն Գիլոյանը:

«Դա թուրքական ակումբի վարդագույն երազանքն է, և ոչ մի աղերս չունի իրականության հետ: Սպերցյանի բոլոր հարցերով զբաղվում է հայրը՝ Մկրտիչ Սպերցյանը: Մկրտիչ Սպերցյանի, Էդուարդի կնոջ՝ Ալինայի հայրիկի՝ Արտյոմ Կարապետյանի, և անձամբ իմ անունից պաշտոնապես հերքում եմ և պնդում, որ նման բան չի եղել. որևէ մեկը Թուրքիայից չի կապվել Էդուարդ Սպերցյանի հետ: Վստահաբար ասում եմ՝ եթե անգամ կապվեին, Սպերցյանը չէր էլ բանակցելու, ոչ թե գալու էր համաձայնության, հետո որևէ մեկի հորդորով կամ քաղաքական դրդապատճառներով հրաժարվելու էր: Չէր էլ բանակցելու: Հիմա շատ լուրջ թիմեր են պայքարում Սպերցյանի համար, իսկ «Կրասնոդարում» նա անչափ սիրված է Սերգեյ Գալիցկու կողմից: Սա ասում եմ՝ որպես Էդուարդի ընտանիքին շատ մոտ մարդ»,- ասել է Կարեն Գիլոյանն ու կարևորել մամուլի կողմից նմանօրինակ հրապարակումների ճշգրտումը:

Կարեն Գիլոյանը նաև ընդգծել է՝ Էդուարդ Սպերցյանն արժեքներ գնահատող ֆուտբոլիստ է, և թեև ֆինանսական շատ լուրջ առաջարկներ է ստացել՝ շարունակում է հանդես գալ «Կրասնոդարում»:

«Սպերցյանը «Կրասնոդարում» շատ տպավորիչ գումարներ է ստանում, բայց դրանից շատ ավելի լուրջ առաջարկներ է ստացել, այդ թվում՝ Սաուդյան Արաբիայից, բայց մնացել է խաղալու «Կրասնոդարում»: Իսկ եթե թուրքական ակումբը թեկուզ 5 անգամ ավելի գումար առաջարկեր, քան Սպերցյանը ստանում է «Կրասնոդարում», միևնույն է՝ նա բանակցությունների մեջ չէր մտնի»,- նշել է Կարեն Գիլոյանը:

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ անգլիական «Լիդս Յունայթեդը» դիտարկում է ամառային տրանսֆերային պատուհանի ընթացքում Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպանի տրանսֆերը գնելու տարբերակը: Հաղորդվում էր նաև, որ «Կրասնոդարը» պատրաստ է Էդուարդ Սպերցյանին 12-13 միլիոն եվրոյի դիմաց բաց թողնել «Լիդս»:

Կարեն Գիլոյանի խոսքով՝ անգլիական թիմը շատ ավելի մեծ գումար է առաջարկել. «Սպերցյանն, ինչպես արդեն նշեցի, արժեքներ գնահատող, ինչպես նաև մարզական լուրջ կարիերայի մասին մտածող ֆուտբոլիստ է: Հիմա նա «Կրասնոդարում է», իսկ հետո կլինի այն ակումբում, որն արժանի է՝ Սպերցյանն այնտեղ խաղա»:

Ամենից շատ դիտված

23:40 Քիմ Քարդաշյանի դուստրը պատասխանել է «դիվային» արտաքինի մասին քննադատություններին․ «Ես հավատում եմ Հիսուսին»
13:00 Երկաթգծերում փողային խառնաշփոթ է
16:00 Սասուն Միքայելյանի ձերբակալված սանիկից հեղափոխությունից առաջ բռնագանձել են 194 հազար դրամը
11:35 Ռուսաստանից և այլ երկրներից դեպի Երևան 16 չվերթ ուշանում է
23:50 Իլոն Մասկը երեխայի մորն ամսական վճարումները կրճատել է մինչև 20 հազար դոլար
11:41 ՔՊ-ականները նեղվել են Գյումրու տոնից, կարծես խանգարել ենք բյուջեից միլիոններ դուրս գրել․ Կարապետյան
11:02 Երևանում 20-ամյա աղջիկը մարմնական վնասվածքներ է պատճառել 34-ամյա զուգընկերոջը․ բժիշկները պայքարում են նրա կյանքի համար
00:00 Երևանի և մարզերի որոշ հասցեներում լույս չի լինի
10:49 «Սենսեյ Անդո» մականվամբ տղամարդը Այնթապի մարզասրահում ռետինե խողովակով հարվածել է 11-ամյա տղային
09:08 «Մոսկվա» կինոթատրոնի մոտ «Kia»-ն վրաերթի է ենթարկել հետիոտնի․ վերջինը տեղափոխվել է հիվանդանոց