Ավելին 3 տարի առաջ - 17:54 21-06-2022

Սկսել եմ ճանաչել այս վարդագույն հրաշքին դեռ մեկ տարի առաջ․ Նատալիա Ռոտենբերգի ֆոտոշարքը

Տիգրան Արզաքանցյանի կինը՝ Նատալիա Ռոտենբերգը, որն ավելի վաղ հայտարարել էր Երևանի քաղաքապետի պաշտոնում թեկնածությունն առաջադրելու մասին, Երևանի մետրոպոլիտենից լուսանկարներ է հրապարակել։

«Երևանը մի քաղաք է, որն աճում ու զարգանում է արագ տեմպերով, և որքան արագ է այն զարգանում, այնքան արագ էլ առաջանում են որոշ խնդիրներ, որոնք անմիջականորեն ազդում են մեր ներկայի ու ապագայի վրա: Այդ իսկ պատճառով Հայաստանի մայրաքաղաքի զարգացումը պետք է առաջին հերթին առաաջնորդվի կատարելագործմամբ, այլ ոչ թե հիշեցնի առաջընթացի հետևից «վազելու» մի փորձ՝ առանց հաշվի առնելու շտկելու անհրաաժեշոտություն ունեցող հանգամանքները:

Ես գիտեմ, որ պետք է իմանալ քաղաքի յուրաքանչյուր անկյուն, որպեսզի կարողանաք հասկանալ, թե ո՞րն է խնդիրը և ի՞նչ է պետք անել այն ավելի լավը դարձնելու համար։ Ես սկսել եմ ճանաչել այս վարդագույն հրաշքին դեռ մեկ տարի առաջ, իսկ այսօր շարունակում եմ տեղեկացվել քաղաքի խնդիրների մասին՝ հենց երևանցիների օգնությամբ»,- գրել է նա:

Ֆոտոշարք