Սպիտակ տունը շնորհավորական ուղերձ է հղել Սուրբ Վալենտինի օրվա կապակցությամբ։ Ինստագրամում կարճ բանաստեղծություն է հրապարակվել․
«Վարդեր՝ կարմիր,
Մանուշակներ՝ կապույտ,
Արի անօրինական,
Եվ մենք քեզ կարտաքսենք»։
Լուսանկարում հրապարակված են ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի և սահմանների անվտանգության և անօրինական միգրանտների արտաքսման համար պատասխանատու Թոմ Հոմանի դեմքերը։
ԱՄՆ նախագահի պաշտոնում առաջին օրը՝ հունվարի 20-ին, Թրամփն արտակարգ դրություն մտցրեց ամերիկա-մեքսիկական սահմանին՝ միգրանտների հոսքը դադարեցնելու համար, ինչպես նաև կասեցրեց փախստականների ընդունումը: Փետրվարի սկզբին ԱՄՆ իշխանությունները սկսեցին ապօրինի ներգաղթյալներին ուղարկել Գուանտանամո, որտեղ, բացի հայտնի բանտից, գտնվում է միգրանտների պահման կենտրոնը: