Բնակարաններ, մեքենա, խոշոր ավանդներ, 26 մլն անկախիկ, 25 մլն եկամուտ․ Անահիտ Մանասյանի ունեցվածքը
copy image url

Բնակարաններ, մեքենա, խոշոր ավանդներ, 26 մլն անկախիկ, 25 մլն եկամուտ․ Անահիտ Մանասյանի ունեցվածքը

Ներքին 3 ամիս առաջ - 22:30 14-02-2025

Դավիթ Գույումջյան

Լրագրող

Oragir.News-ը շարունակում է ուսումնասիրել և իր ընթերցողներին ներկայացնել Հայաստանի Հանրապետության բարձրաստիճան պաշտոնյաների ունեցվածքի այն հատվածը, որը տեղ է գտել նրանց գույքի և եկամուտների տարեկան հայտարարագրերում։

Այսօր ուսումնասիրել ենք Հայաստանի Հանրապետության Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը և նրա մոր՝ Լիանա Մանասյանի՝ 2023 թվականի հայտարարագրերը։

Հիշեցնենք՝ իրեն Հայաստանի լավագույն իրավաբանը համարող Անահիտ Մանասյանը ՄԻՊ պաշտոնը զբաղեցնում է 2023 թվականի ապրիլից, իսկ նախքան դա՝ 2022 թվականի նոյեմբերից 2023-ի ապրիլ ամիսներին եղել ՀՀ Գլխավոր դատախազի տեղակալը։

Որպես անշարժ գույք՝ Մանասյանը հայտարարագրել է 2 բնակարան՝ Երևան քաղաքում, որոնցից մեկը միանձնյա, մյուսը՝ համատեղ սեփականությամբ։ Առաջին բնակարանը նա ձեռք է բերել 2015 թվականի հոկտեմբերի 30-ին, երկրորդը՝ 1995 թվականի սեպտեմբերի 7-ին։ Տարեվերջին 2 բնակարաններն էլ պահպանվել են։

Որպես շարժական գույք՝ ՄԻՊ-ը հայտարարագրել է 2012 թվականի արտադրության FORD մակնիշի ավտոմեքենա, որը գնել է 2017 թվականի նոյեմբերի 3-ին։ Տարեվերջին այս մեքենան ևս պահպանվել է։

Մանասյանը Հայաստանի առևտրային բանկերում ունեցել է 3 ավանդ, որոնք տարսկզբին կազմել են 9 մլն 300 հազար դրամ, 9123․69 դոլար և 9326 եվրո, տարեվերջին՝ 10 մլն 100 հազար դրամ, 9700 դոլար և 9258․58 եվրո։

Նրա բանկային հաշիվներին տարեսկզբին եղել է 17 մլն 833․195,1 դրամ, 204 դոլար և 23․338 եվրո, տարեվերջին՝ 37 մլն 890․744,1 դրամ, 196․67 դոլար, 16․854,46 եվրո։

Վերջինիս կանխիկ միջոցները տարեկսզբին կազմել են 50 հազար դրամ, 6500 դոլար և 4630 եվրո, տարեվերջին՝ 100 հազար դրամ, 6480 դոլար և 4330 եվրո։

2023 թվականի հաշվետու տարում Անահիտ Մանասյանի եկամուտները կազմել են 24 մլն 480․046,69 դրամ, որից 14 մլն 683․951 դրամը ՄԻՊ աշխատակազմից, 6 մլն 472․732 դրամը՝ ՀՀ գլխավոր դատախազությունից , 2 մլն 113․794 դրամը՝ Երևանի պետական համալսարանից ստացած աշխատավարձն է, 797․328,4 դրամը և 355.42 դոլարը՝ Հայբիզնեսբանկից, 61․511,4 դրամը՝ ԱԿԲԱ բանկից տրված փոխառությունների դիմաց ստացած տոկոսագումարը, 211․192 դրամն էլ՝ Ֆինանսների նախարարությունից ստացած այլ եկամուտը։

Մանասյանի դուստրը՝ Լիաննա Մանասյանը, անշարժ գույքի բաժնում հայտարարագրել է համատեղ սեփականությամբ 2 բնակարան՝ Երևանում, որոնցից առաջինը գնել է 2007 թվականի հունիսի 11-ին, իսկ մյուսը ձեռք բերել 1995 թվականի սեպտեմբերի 7-ին․ այս բնակարանին տիրապետում էր նաև Անահիտ Մանասյանը։ Տարեվերջում այս բնակարանները պահպանվել են։

Շարժական գույք՝ ավտոմեքենա, Լիաննա Մանասյանը չի հայտարարագրել։

Վերջինիս բանկային հաշիվներին տարեսկզբին եղել է 30 հազար դրամ և 200 դոլար, տարեվերջին՝ 31․451,5 դրամ և 3000 դոլար։ Նա տարեսկզբին ունեցել է նաև 5250 դոլար կանխիկ գումար, որը տարեվերջին զրոյացել է։

Հաշվետու տարում նրա եկամուտը կազմել է 1 մլն 35 հազար դրամ, որը նա նվիրատվություն է ստացել Հայկ Արտյոմի Մանասյանից։

Ամենից շատ դիտված

18:48 Տիգրանի դեպքից հետո երեխեքին գետին մոտ չեն թողնում․ Մարմարիկում սուգ է
11:49 Հայաստանում խաղամոլության արքայի եղբոր որդու հարսանիքը խփել է բոլոր ռեկորդները. լրագրող
18:32 Դերասաններ Մարիամ Հովհաննիսյանն ու Տիգրան Մնացականյանը պարզել են 2-րդ երեխայի սեռը
18:17 Մինչ ինձ նվաստացնում էին, ես զբաղված էի գործով՝ իմ երկրի, հայրենիքի, ժողովրդի և պետության համար․ Աննա Հակոբյան
17:34 16-ամյա աղջիկներ են մահացել․ ՆԳՆ-ն մանրամասներ է հայտնում քառանիվի ինքնավթարից
20:22 Թուրքիայում խուճապ է. Հնդկաստանի բոյկոտի պատճառով երկիրը կարող է 400 մլն դոլար կորցնել
19:04 Թաիլանդում ուղղաթիռի կործանման հետևանքով երեք մարդ է զոհվել
21:10 Պահանջում եմ հարգել իմ իրավունքները, դադարեցնել սպառնալիքի զնդանում պահելու անմարդկային գործելաոճը․ Լիլիթ Աղեկյան
10:06 Փրկարարները Շենիկ գյուղի ջրանցքից քաղաքացու դի են հանել
17:04 Բոլոր մարդիկ մեղքով են ծնվում, ՀՀ քաղաքացիները՝ 15 մլն պարտքով