Բնակարաններ, հողամաս, մեքենա, 57 մլն կանխիկ, 9.6 մլն եկամուտ. Դավիթ Դանիելյանի ունեցվածքը
copy image url

Բնակարաններ, հողամաս, մեքենա, 57 մլն կանխիկ, 9.6 մլն եկամուտ. Դավիթ Դանիելյանի ունեցվածքը

Ներքին 4 ամիս առաջ - 22:15 17-12-2024

Դավիթ Գույումջյան

Լրագրող

Oragir.News-ը շարունակում է ուսումնասիրել և իր ընթերցողներին ներկայացնել Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորների հայտարարագրերը։

Գործադիրի իրենց գործընկերների նմանությամբ իշխանական խմբակցության պատգամավորները նախորդ 6 տարիների ընթացքում շեշտակի բարելավել են իրենց կենսամակարդակը, նրանցից շատերը դարձել են առնվազն դրամային միլիոնատերեր։

Այսօր ուսումնասիրել ենք ՔՊ-ական պատգամավոր Դավիթ Դանիելյանի և նրա կնոջ՝ Անի Անտոնյանի հայտարարագրերը։

Հիշեցնենք՝ Դավիթ Դանիելյանը 2019-2020թվականներին եղել ԿԳՄՍ այն ժամանակվա նախարար Արայիկ Հարությունյանի, 2021-ի հունվար-հունիս ամիսներին էլ՝ ՊՎԾ այն ժամանակվա ղեկավար Տիգրան Ուլիխանյանի օգնականը։ 2021-ի արտահերթ ընտրությունների արդյունքներով ընտրվել է ԱԺ պատգամավոր, նույն թվականի նոյեմբերին Կապանի համայնքապետի ընտրություններում եղել է ՔՊ-ի թեկնածուն, սակայն գործող համայքնապետ Գևորգ Փարսյանից ջախջախիչ պարտություն է կրել։

Որպես անշարժ գույք՝ Դավիթ Դանիելյանը հայտարարագրել է համատեղ սեփականությամբ 3 բնակարան՝ Երևանի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում, որոնք նա գնել է 2020 թվականի հունվարի 6-ին, հունիսի 1-ին և 2022-ի փետրվարի 1-ին, միանձնյա սեփականությամբ առանձնատուն՝ Կոտայքի մարզի Նուռնուս համայքնում, որը գնել է 2015 թվականի մայիսի 24-ին, ինչպես նաև համատեղ սեփականությամբ հողամաս՝ Նուռնուսում, որը գնել է 2021-ի ապրիլի 20-ին։ Տարվա ընթացքում ՔՊ-ական պատգամավորն իր առանձնատունը և բնակարաններից մեկը օտարել է, իսկ մյուս բնակարաններն ու հողամասը պահպանվել են։

Որպես շարժական գույք՝ Դանիելյանը հայտարարագրել է 2012 թվականի արտադրության KIA մակնիշի ավտոմեքենա, որը գնել է 2021-ի հունիսի 30-ին։ Տարեվերջին այս մեքենան պահպանվել է։

Պատգամավորի բանկային հաշիվներն ամբողջ տարի դատարկ են եղել։

Նա ունեցել է 2.5 մլն դրամ կանխիկ գումար, որը տարեվերջին շեշտակի աճել է՝ կազմելով 57 մլն դրամ։

Դանելյանի տարեկան եկամուտը կազմել է 9 մլն 679.660 դրամ, որը ԱԺ-ից ստացած աշխատավարձն է։

Պատգամավորի կինը՝ Անի Անտոնյանը հայտարարագիր չի ներկայացրել։ Նրա վերջին հայտարարագիրը թվագրվում է 2022 թվականով։

Ամենից շատ դիտված

22:47 Քենեդիի սպանությունը և «Սեպտեմբերի 11»-ը կանխագուշակած էքստրասենսը կանխատեսում է 2025-ը
21:44 Դուք ընդամենը իշխանական պրոպագանդիստ եք. Լիլիթ Գալստյանը՝ Պետրոս Ղազարյանին
23:13 Գագոն հաղթեց․ Գագիկ Ծառուկյանը թոռնիկների հետ​​​​​​​ նշել է Սուրբ Զատիկը
21:00 Միջա՞նցք, թե՞ պատերազմ. ինչու Իրանը չի լռի Զանգեզուրի հարցում
14:07 3.5 մլն դրամ` ճաշի կտրոն. մի գնացեք հարկադիր խուզի. Հրայր Կամենդատյան
16:37 Ինչպե՞ս կարող է ռաբիզ լսելու համար հավաքվել բազմահազարանոց հանդիսատես, այն էլ Ապրիլի 24-ի նախաշեմին
22:00 Արցախականչ. Հայկական պետությունը պարտավոր է տիրություն անել հայկական մշակութային ժառանգությանը
11:56 Դինամոյի թրքահպատակ նախագահի ցուցումով Արցախի դրոշը հեռացվել է. փաստաբան
21:30 Ճրագալույցի պատարագը` Գյումրիի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում. տեսանյութ
20:30 Սուրբ Զատիկը վերստին ծնունդն է՝ հին մարդուց անցում նորին․ հարցում