Ներքին Նրանց կարծիքով Տեսանյութ 1 տարի առաջ - 18:34 13-02-2025

Լավ կլինի, որ անդամակցենք ԵՄ-ին, բայց քաղաքական խաղեր են․ հարցում

Ազգային ժողովը նախօրեին առաջին ընթերցմամբ ընդունել «Եվրոպական միությանը Հայաստանի Հանրապետության անդամակցելու գործընթացի մեկնարկի մասին» նախագիծը: Այն ԱԺ-ում ներկայացրեց նախագծի նախաձեռնող խմբի անդամ Արտակ Զեյնալյանը: Նախաձեռնող խումբը 1 ամսում հավաքել էր ավելի քան 60 հազար քաղաքացու ստորագրություն: ԵՄ-ին անդամակցելու գործընթացի մեկնարկի օրինագիծն ընդունվեց 64 կողմ 7 դեմ ձայների հարաբերակցությամբ:

Oragir.News-ը շրջել է մայրաքաղաքի փողոցներում և անցորդներին հարց ուղղել․ «Ինչ-որ հույսեր կապում եք ԵՄ-ին անդամակցելու նախագծի հետ»։

Հարցվածների մի մասը նշեց, որ մեծ հույսեր է կապում ԵՄ-ին ամդամակցելու հետ։ Սակայն եղան քաղաքացիներ, որոնց կարծիքով ԵՄ-ին անդամակցելը ոչինչ չի տա։ «Ոչ մի բան չեմ հասկանում, ոնց կլինի, ինչ կլինի։ Շատ եմ ուզում, որ լավ լինի, բայց ինչ իմանանք»,- պատասխանեց քաղաքացիներից մեկը։

Մեկ այլ անցորդ էլ ասաց, որ եթե իսկապես ԵՄ-ին անդամակցելու պրոցես սկսվի՝ բոլորիս համար լավ կլինի։ «Հույսեր կապելու հարցը չի, բոլորիս համար էլ լավ կլինի, եթե իրոք տենց պրոցես լինի, բայց ավելի շատ քաղաքական ինչ-որ խաղեր ա։ Շատ դեպքերում մարդկանց ճիշտ չեն ներկայացնում, ամեն մեկն իր նպատակն ունի, այսինքն սրա տակ բազում բաներ կան թաքնված։ Ես վստահ չեմ, որ պրոցեսը հասնելու է վերջնական մեր ուզածին, այսինքն ինտեգրման ինչ-որ լուրջ պրոցես է սկսվելու։ Քաղաքական դիվիդենտների հարց ա»,- նշեց նա։

Հարցվածներից մեկն էլ ասաց, որ ոչ մի հույս չի կապում։ «Ես հեռանկար չեմ տեսնում։ Ես հույսեր չեմ կապում, հիմա անորոշ վիճակում ենք»,- նշեց նա։ «Լավ-լավ հույսեր եմ կապում»,- պատասխանեց մեկ այլ անցորդ։

Մանրամասները՝ տեսանյութում։

Ամենից շատ դիտված

12:58 Ձեր հոր ուղիղ հրահանգով է իմ հայրը ձերբակալվել․ Ռուբինյանը՝ Լևոն Քոչարյանին
11:26 Իմ երկուամյա տղան պատերազմ չի տեսել․ ես անելու եմ ամեն ինչ, որ բոլորիս երեխաները չտեսնեն պատերազմ
15:20 Ռուբինյանը ԽՍՀՄ-ում այդ նույն կենսագրությամբ չէր արժանանա անգամ կոլխոզի կառավարման վստահությանը
11:00 Պարոն Հասանով, Դուք գոնե լավ գիտեք, թե քաղբանտարկյալ լինելն ինչ է․ Գեղամ Մանուկյան
21:31 Ուղևորները զարմանում են, հետո՝ ժպտում. Երևանի միակ երիտասարդ կին տրոլեյբուսի վարորդը
15:28 Էդգար Ղազարյանն ԱԺ-ում լռության րոպե հայտարարեց
09:03 ԵԱՏՄ-ում ունենալ 2 առանցքային նախարար և շուկաներ որոնել այլ մայրցամաքներում
16:06 Սուս մնա ու լսի․ Մանուկյանի ելույթի ժամանակ իրավիճակը լարվեց խորհրդարանում
17:41 Դուք մարդկանց ահաբեկել եք 300․000 ադրբեջանցիների գալով․ Դավոյան
10:26 Երդմնակալության ժամանակ ոտքի չկանգնեցին․ ընդդիմությունը բոյկոտում է ԱԺ նիստը

Ձեզ գուցե հետաքրքրի