Թուրքիայի իշխանությունները սկսել են պատրաստվել ցունամիի, որը կարող է ծածկել Անթալիան: Այս մասին հայտնել են Թուրքիայի տարերային աղետների և արտակարգ իրավիճակների հետևանքների վերացման վարչության ներկայացուցիչները:
Նրանց խոսքով՝ Էգեյան ծովում այս պահին սեյսմիկ ակտիվություն է նկատվում։
Ամենայն հավանականությամբ, ցունամի կսկսվի Անթալիայում և Քաշ թերակղզում: Ալիքների բարձրությունը կարող է հասնել երեք մետրի: Էգեյան ծովում հնարավոր ուժեղ երկրաշարժերի կամ հրաբխի ժայթքումների նախապատրաստական աշխատանքներ են ընթանում։