Ներքին 1 տարի առաջ - 11:03 10-02-2025

Կրակոցներ՝ Կոտայքի մարզում. կան վիրավորներ. իրավապահները վնասազերծել են զինված կասկածյալին, ով կրակել է նաև իրենց ուղղությամբ. shamshyan.com

Երեկ՝ փետրվարի 9-ին, կրակոցներ են հնչել Կոտայքի մարզում: Ժամը 22:00-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության Կոտայքի մարզային վարչությունում և ՀՀ ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչութայան Կոտայքի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Կոտայքի մարզի Ջրաբեր գյուղի ճանապարհահատվածում կրակոցներ են հնչել և կան վիրավորներ:

Մինչ դեպքի վայր կժամանեին ոստիկաններն ու պարեկները, «Աբովյան» բժշկական կենտրոնից ահազանգ է ստացվում, որ «գլխի գագաթային շրջանի պատռած վերք» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել մի քաղաքացի, կարճ ժամանակ անց «ձախ ամնկահոդի բաց հրազենային կոտրվածք, օտար մարմին» ախտորոշմամբ ևս 1 քաղաքացի է տեղափոխվել իրենց մոտ:

Հիվանդանոց մեկնած ոստիկաններն ու պարեկները պարզում են, որ վիրավորներն են Արթուր Ս.-ն և Վախթանգ Ա.-ն:

Դեպքի վայրում ոստիկաններն ու պարեկները, ապա ահազանգով ժամանած ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Աբովյանի քննչական բաժնի քննիչները՝ վարչության պետ Հովհաննես Չալաբյանի, վարչության պետի տեղակալ Աշոտ Մելքումյանի, Աբովյանի քննչական բաժնի պետ Սերոժ Ավագյանի և հատկապես կարևոր գործերով ավագ քննիչներ Տիգրան Բաղյանի, Գրիգոր Դալլաքյանի գլխավորությամբ դեպքի վայրում հայտնաբերում են ատրճանակից կրակված 3 պարկուճ, գլխարկ, արնաման հետքեր:

Դեպքի փաստով քննչական վարչության պետ Հովհաննես Չալաբյանի որոշմամբ ստղեծվում է քննչական խումբ, քննչական խբբի ղեկավար Տ. Բաղյանի որոշմամբ նախաձեռնվում է քրեական վարույթ:

Ոստիկաններն ու քննիչները պարզում են, որ ժամը 22:00-ի սահմաններում Կարեն Բ.-ն գնացել է Կոտայքի մարզ Նոր գյուղ գյուղի վարչական տարածքում գտնվող Վախթանգ Ա.-ին պատկանող տուն, որտեղ սպանելու նպատակով հայհոյանքներ է հնչեցրել, ապա հարձակվել այնտեղ գտնվող Արթուր Ս.-ի վրա, էլեկտրական սղոցով հարվածել վերջինիս գլխին, հետո վերցրել այնտեղ եղած կացինը, կրկին հարվածներ հասցրել նրան, ապա իր մոտ եղած ատրճանակից կրակոցներ է արձակել օգնության հասած Վախթանգ Ա.-ի կողմից վարած «Kia» մակնիշի ավտոմեքենայի ուղղությամբ, ինչի հետևանքով Վախթանգ Ա.-ն ստացել է հրազենային վնասվածք, իսկ կրակողը դեպքի վայրից «Opel» մակնիշի ավտոմեքենայով դիմել է փախուստի:

Կոտայքի մարզի քրեական ոստիկանները՝ վարչության պետ Ա. Զաքարյանի գլխավորությամբ պարզում են, թե որ ուղղությամբ է փախել նա և գնում են այդ ուղղությամբ:

Հասնելով Քանաքեռավան գյուղի տարածքում գործող բենզալցակայնի մոտ, Կարեն Բ.-ն չի ենթարկվում ոստիկանների «կանգ առ» օրինական պահանջին, ապա կրակոցներ է արձակում ոստիկանների ուղղությամբ:

Ի վերջո քրեական ոստիկաններին հաջողվում է վնասազերծել նրան ու բերման ենթարկել ոստիկանությունը:

Դեպքի փաստով Աբովյանի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ:

Նախաքննության շահերց ելնելով՝ այս պահին որոշ հանգամանքներ չենք հրապարակում:

Մանրամասները՝ սկզբնաղբյուրում:

Ամենից շատ դիտված

19:20 Սկանդալ Վանաձորում. նախկին ռեկտորի «վնասը»՝ մոտ 30 մլն դրամ, բուհի նոր ղեկավարությանը չի հուզում
23:00 Դատախազի հայտարարագիրը ավտոշուկա է հիշեցնում
14:08 ChatGPT-ն առաջարկում է՝ դեղեր խմենք, հիշողության կորուստ ունենանք, որ կրկին հավատանք ու վստահենք Կառավարությանը. լրագրողը՝ Փաշինյանին
11:10 Տարադրամի փոխարժեքները
17:56 Նոյեմբերյանում ֆեոդալական կարգեր են․ մեքենա նվեր ստանալուց հետո 17 հոգի դատվում է
16:00 Մի զեկույց էլ դուք գրեք, թե ինչ կշահի ՀՀ-ն՝ ԵԱՏՄ-ից դուրս գալով
13:40 Թրամփը հայտարարել է, որ Խաղաղ օվկիանոսը կվերանվանվի «Ամերիկյան օվկիանոս»
12:20 Ֆրանսիայում գողացված iPhone-ներն արգելափակվել են․ սարքերի գտնվելու վայրը վերահսկվում է
15:50 Բուժքույրը հայտնել է, որ իրերը պատրաստվում էր փոխանցել դատապարտյալին․ ՔԿԾ
12:45 Տենում էին՝ մարդ ա գալիս, կրակեի՞ն, սպանեի՞ն, քայլելով անցել ա, պետք ա վերադարձնենք. Փաշինյանը՝ ադրբեջանցի հովվի մասին