Մամուլ Արտաքին 1 տարի առաջ - 10:07 10-02-2025

Աննա Հակոբյանը՝ աթաթուրքի գլխարկ կրելու, արաբ շեյխերի հետ հանդիպման և «սրտիկ»-ով հացի մասին

Նիկոլ Փաշինյանի կինը՝ Աննա Հակոբյանը, ֆեյսբուքյան իր էջում գրառում է արել՝ անդրադառնալով վերջին օրերին իր այցի հետ կապված համացանցում անդիպած հոդվածներին ու գրառումներին․

««Աննա Հակոբյանի այցը Քաթար հարցեր է առաջացրել իշխանությունների իրական նպատակաների վերաբերյալ, Հենրիխ Դանիելյան»։
«Աննա Հակոբյանը կրում է աթաթուրքի գլխարկ»։
«Աննա Հակոբյանն արաբ շեյխերի հետ հանդիպմանը ներկայացել է յուրօրինակ տեսքով»։
««Վտանգավոր կանգառ»՝ Քաթարում. ի՞նչն է պահել Աննա Հակոբյանին արաբական այդ երկրում»։
«Արաբ տղամարդը «սրտիկ»-ով հաց է տալիս Աննա Հակոբյանին»։

Արանք դեռ միայն իմ այցին վերաբերող հոդվածների/հարցազրույցների վերնագրերն են։ Երկուսը նաեւ փորձեցի կարդալ՝ չստացվեց։ Հուսալ, թե ինչ-որ մի տեղ գոյություն ունեն ինչ-որ անհայտ «էլիտար միջավայրեր», որտեղ կոնկրետ այս այցի վերաբերյալ այլ բովանդակություն է քննարկվել, նշանակում է տրվել վտանգավոր ինքնախաբեությանը։

Այս տասը օրվա ընթացքում հետեւում էի այլ հանրային թեմաների բուռն արծարծումներին՝ փաստարկ-հակափաստարկ, կարծիք-հակառակ կարծիք, պանդում-հերքում եւ այլն։
Պետք է խոստովանել, որ հասրակական-քաղաքական կյանքի լրատվական եւ սոցիալական քննարկման հարթակում Տգիտությունը բացարձակ մենիշխանություն է վայելում։
Այլ կերպ ասած՝ այստեղ դեռեւս տգիտությունն է նորաձեւ։

Բայց վստահ եմ շուտով կգտնվի բանաձեւ՝ ապացուցելու յուրաքանչյուրին, թե որքան ավելի շահեկան կլինի #կրթվելընորաձեւէ շարժման մասնիկ դառնալը։ Որքան բարի եւ քաղցր կլինեն դրա անձնական եւ հանրային պտուղները։

Իսկ մինչ այդ, հուսով եմ, մեր հավաքական ինտելեկտի գոհարները չեն թարգմանվում այլ լեզուներով, դուրս չեն գալիս երկրի, կամ հայկական միջավայրերի սահմաններից, եւ դեր չեն ունենում օտարազգի գործընկերների՝ մեր մասին պատկերացումների ձեւավորման մեջ։

Ամենից շատ դիտված

10:01 «Ուժեղ Հայաստան» դաշինքի հանրահավաքին ներկա էր շուրջ 80,000 քաղաքացի
10:05 Ճնշումներ՝ Հրազդանում, Փաշինյանի ստվերը՝ ԿԸՀ-ում, ՔՊ-ն՝ աշխատանքի տեղավորման գործակալություն․ Մամուլ
23:04 Փաշինյանը ձեռքին ինչ-որ բան էր թերթում ու ասում էր, թե Սամվել Կարապետյանը ինչքան պետք է նստի. տպավորություն է, որ դատավճիռը ձեռքին է
18:44 Նիկոլ Փաշինյան, այսօր Հ1-ի բանավեճն օգտագործեք և հերքե'ք իմ պնդումը, այլապես կարող եք դատի տալ․ Լիլիա Շուշանյան
12:21 Արթուր Օսիպյանի առողջական վիճակը ակնհայտորեն վատթարանում է. փաստաբանը նրա ուղերձն է հրապարակել
12:11 Ձերբակալվել է գյումրեցի լրագրող Արամ Դավթյանը
22:45 Սեկտաների թիրախում եմ. ինչու է Լիլուն թաքցնում իր քաղաքական դիրքորոշումը
23:34 «Մարտի 1»-ի գործը բացահայտված է. Քոչարյանը ընտրություններից հետո պետք է բանտ նստի. Փաշինյան
11:28 Վաղ առավոտից խուզարկում են Գյումրիի ՀՅԴ գրասենյակը
13:00 ՔՊ-ական պատգամավորի որդու աշխատավարձը տարեցտարի աճում է միլիոններով. Արմեն Խաչատրյանի ընտանիքի «ապագան»