Սպորտ 1 տարի առաջ - 23:21 07-02-2025

Արայիկ Հարությունյանի օրոք մեկնարկել է ծանրամարտի Հայաստանի առաջնությունը

Երևանում՝ Օլիմպիական հերթափոխի պետական մարզական քոլեջում, մեկնարկել է Հայաստանի ծանրամարտի կանանց և տղամարդկանց առաջնությունը: Տղամարդկանց և կանանց պայքարում Հայաստանի առաջնությանը մասնակցում է 53 ծանրորդ՝ 29 տղա, 24 աղջիկ:

Մրցումային առաջին օրը՝ փետրվարի 7-ին, անցկացվել են կանանց առաջնության մրցումները: Փետրվարի 8-ին պայքարը կշարունակեն տղաները: Հայաստանի տղամարդկանց հավաքականի գլխավոր մարզիչ Փաշիկ Ալավերդյանի խոսքով՝ առաջնությունից ազատված են հավաքականի առաջատարներ Վարազդատ Լալայանը, Գարիկ Կարապետյանը:

Նրա տեղեկացմամբ՝ 6 ծանրորդ ապաքինվում է տարբեր վնասվածքներից: Հայաստանի հավաքականը փետրվարի 14-ից 15-օրյա ուսումնամարզական հավաք կանցկացնի Ծաղկաձորում` նախապատրաստվելով ապրիլին Մոլդովայում կայանալիք Եվրոպայի առաջնությանը, հայտնում է ԿԳՄՍՆ-ն:

Հայաստանի առաջնությունը կավարտվի փետրվարի 11-ին: Հիշեցնենք, որ օրերս Հայաստանի ծանրամարտի ֆեդերացիայի նախագահ է ընտրվել վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը՝ փոխարինելով Հրաչյա Ռոստոմյանին, ում օրոք հայ ծանրորդները փառահեղ հաջողություններ են գրանցել միջազգային ասպարեզում։

Ամենից շատ դիտված

20:26 Նատալյա Ռոտենբերգը հայցադիմում է ներկայացրել ընդդեմ ՆԳՆ ոստիկանության
14:22 Մենք վերջ ենք դնում միջուկային հրթիռ ունենալու Իրանի ցանկացած հնարավորության. Թրամփ
14:55 Շարունակում ենք մեր արդար պայքարը՝ չթույլատրելով նվաստացնել հայ ժողովրդին և հայոց պետականության իրավունքները. Դավիթ Մանուկյանը՝ Բաքվի բանտից
19:38 «Ուժեղ Հայաստան»-ի մի շարք պատգամավորության թեկնածուներ հրաժարվել են մանդատից
15:30 Դեռ դիմակ եմ կրում. դերասանուհի Մարիամ Ադամյանը խոսել է իր ինքնազգացողության և ապաքինման մասին
13:01 ՀՀ-ից Իսպանիա դեռ ծիրան չի արտահանվել. Էկոնոմիկայի փոխնախարար
09:12 9-րդ գիշերն անընդմեջ. ԱՄՆ-ն նոր լայնամասշտաբ հարվածներ է հասցրել Իրանին
11:25 Արման Ծառուկյանի մենեջերից՝ մեքենա, գործարարից՝ տուն. Արսենի բիզնեսն ու երազանքը
09:34 Տրիբունաների դժգոհությունը. ԱԱ եզրափակիչից հետո երկրպագուները սուլել են Դոնալդ Թրամփին և Ջանի Ինֆանտինոյին
12:42 Վտանգավոր իրականությունը, որում հայտնվել ենք, երկու հիմնական պատճառ ունի. Մանե Թանդիլյան