Ներքին Նրանց կարծիքով Տեսանյութ 1 տարի առաջ - 20:19 07-02-2025

Հայցերից հրաժարվելը անմտություն է. Ադրբեջանի հետ խաղաղությունը ձևական է. հարցում

Հանրային հեռուստաընկերության եթերում տված հարցազրույցի շրջանակներում՝ անդրադառնալով Ադրբեջանի պահանջներին, Նիկոլ Փաշինյանը հնարավոր է համարել գնալ Ադրբեջանի հետ գործարքի և հետ վերցնել միմյանց դեմ ներկայացված միջազգային հայցերը միայն ռեալ խաղաղության հասնելու պարագայում․ «Եթե մենք տեսնում ենք, որ մենք ռեալ հասնում ենք խաղաղության, կնքում պայմանագիր, կարծում եմ՝ կարելի է գնալ նման գործարքի, ինչը նշանակում է, որ ոչ իրենք մեր նկատմամբ, ոչ մենք իրենց նկատմամբ հայցեր նախկինում տեղի ունեցած իրադարձությունների վերաբերյալ չենք ներկայացնում և նաև ներկայացվածներից պիտի հրաժարվենք»,- ասել է նա։

Oragir.News-ն այսօր շրջել է մայրաքաղաքի փողոցներում և անցորդներին հարց ուղղել. «Ի՞նչ եք կարծում Ադրբեջանի դեմ միջազգային հայցերից հրաժարվելը խաղաղության երաշխիք կստեղծի»։ Հարցվածների ճնշող մեծամասնության կարծիքով նման բան հնարավոր չէ։

«Միջազգային հայցերից հրաժարվել պետք չէ»,-պատասխանեց քաղաքացիներից մեկը։ Մեկ այլ անցորդ էլ նշեց, որ Նիկոլ Փաշինյանը չի մտածում։ «Փաշինյանի ուղեղը չի աշխատում, հայցերից հրաժարվելը անմտություն է»,-ասաց նա։ Մեկ այլ քաղաքացի էլ նշեց, որ «խաղաղության պայմանագիրը» ձևական է։

«Ադրբեջանի հետ «խաղաղության պայմանագիրը» ձևական բնույթ է կրում, լոկ, որ Փաշինյանի աթոռը մնա»,-ասաց նա։ «Թող ամբողջ երկիրն էլ տա, որ թուրքի լծի տակ խաղաղ ապրենք»,- պատասխանեց մեկ այլ անցորդ։

Մանրամասները` տեսանյութում։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»