Ներքին Տեսանյութ 1 տարի առաջ - 14:40 06-02-2025

Քաղաքապետարանը չի տալիս երեխայիս զեղչով քարտը․ աղջկաս ավտոբուսից փորձել են իջեցնել

«Երեխայիս զեղչով բոնուսային քարտի մասին ա խոսքը։ Գնացել եմ Telcell, այնտեղ ստուգել են, ասել են երեխային ծննդյան վկայականը թվայնացված չի, պիտի գնաք ԶԱԳՍ։ Ասել եմ՝ ես ժամանակ չունեմ, իրանք ասել են՝ ուզում եք մենք ողարկենք, ասել եմ ուղարկեք։ Իրենք ասել են՝ մենք մի քանի օրից կզանգենք ու նորմալ կլինի ամեն ինչ։ Անցել է մի քանի օր չեն զանգել»,- Oragir.News-ի հետ զրույցում ասաց քաղաքացիներից մեկ՝ պնդելով, որ իր երեխային չեն տրամադրում զեղչով քարտը։

Քաղաքացու խոսքով՝ խնդրի կարգավորման համար զանգել է քաղաքապետարան, սակայն այնտեղ ևս ուղղորդել են գնալ ԶԱԳՍ։

«Ես զանգել եմ քաղաքապետարան, շատ կոպիտ ձևով ասել են գնացեք ԶԱԳՍ, մենք չենք զբաղվում դրանով։ Գնացել եմ ԶԱԳՍ, այնտեղ ասել են երեխայի ծննդյան վկայականը թվայնացված ա։ հետո նորից զանգում եմ քաղաքապետարան, ասում են՝ հա մենք ստուգել ենք ամեն ինչ նորմալ ա, ասում եմ՝ բա ինչի ա սենց, ասեցին՝ մի հատ գրեմ շատ բարձրին, տեսնեմ ինչ են պատասխանում ու տենց մնացել ա։

Երեխան չի կարողանում իր իրավունքից օգտվի, աղջիկ երեխային փորձել են իջեցնել ավտոբուսից»,- պատմեց քաղաքացին։

Մանրամասները՝ տեսանյութում։

Ամենից շատ դիտված

18:45 Դրամահավաք՝ Անի Ավետիսյանին «Մայրական խիզախություն» ոսկե շքանշանով պարգևատրելու համար
23:17 ՀՀ վարչապետի հետ քննարկել ենք ապագա ծրագրերը, նաև համատեղ ռազմավարական փաստաթղթի նախապատրաստումը
16:59 Կապանի քաղաքապետին մեղադրում են երեք պաշտոնյայի կաշառելու մեջ
18:59 Ալիևը փորձում է դուրս գալ Թուրքիայի «փոքր եղբոր» կարգավիճակից
20:14 «Մուլտի Ուելնեսում» լողավազանում երեխաներ են վատացել․ ջրի մեջ քլորի մեծ չափաբաժինն է եղել պատճառը
21:28 Պետական մասնակցությամբ ձեռնարկությունների 70 տոկոսն է գործում շահույթով
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
21:47 Հայ-իրանական սահմանին շուտով ազգային պարկ կստեղծվի. ԻԻՀ փոխնախագահ
18:06 «Հայփոստը» հրաժարվում է Ադրբեջան ուղարկվող ցանկացած նամակից. Սիրանուշ Սահակյան
21:20 Սպիտակ-Գյումրի ավտոճանապարհին բախվել են «Mercedes»-ը և «Jeep Compass»-ը․ 5 վիրավորներից մեկը անչափահաս է