Ներքին Տեսանյութ Նրանց կարծիքով 1 տարի առաջ - 12:00 06-02-2025

Եթե տղամարդ է, կմտածի ուրիշներին նահատակ անելու, ոչ թե նահատակ լինելու մասին. հարցում

Նիկոլ Փաշինյանը ԱՄՆ հայ համայնքի ներկայացուցիչների հետ հանդիպման ընթացքում ասել է, որ խոսակցություն է ունենում ամենատարբեր ղեկավարների հետ, որոնք ասում են՝ մեր դերը նահատակն է։
«Նրանց ասածը հետևյալն է՝գիտեք ինչ, այս աշխարհում ամեն մեկն իր դերն ունի, ձեր դերը նահատակն է: Ժողովուրդ, խի՞ եք խառնվել իրար, ձեր դերը նահատակ լինելն է: Հասկանում ենք, որ մենք նահատակվել ենք, որ շատ դեպքերում դուք եք մեզ օգնել, որ մենք նահատակվենք, բայց մենք էլ չենք ուզում նահատակ լինել, ուզում ենք լինել սովորական ապրող ժողովուրդ»,- ասել է Փաշինյանը։

Oragir.News-ը շրջել է մայրաքաղաքի փողոցներում և անցորդներին հարց ուղղել․ «Ձեր կարծիքով ո՞վ է Նիկոլ Փաշինյանին ասել, որ հայերիս դերը նահատակ լինելն է»։

Հարցվածների մեծ մասը բացասաբար վերաբերվեց այս հայտարարությանը՝նշելով, որ դա ինքն է հենց հորինել։

«Ես ոչ մեկին դեմ չեմ ու ոչ մեկին կողմ չեմ, բայց եթե տղամարդը կանացի հորմոններ չունի, ոչ թե պիտի մտածի նահատակվելու, այլ ուրիշներին նահատակ դարձնելու մասին»,- պատասխանեց մի երիտասարդ։
Մեկ այլ անցորդ էլ նշեց, որ չպետք է ուշադրություն դարձնել Նիկոլ Փաշինյանի հայտարարություններին։
«Ինքն իրեն է ասել, գիժ ա դա»,-ասաց նա։
«Նիկոլ Փաշինյանն ինչ ուզում ա, թող ասի հայ ազգը կա ու կլինի»,- պատասխանեց մեկ այլ անցորդ։
Մանրամասները՝ տեսանյութում։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»