Ներքին Տեսանյութ 1 տարի առաջ - 20:33 05-02-2025

Նիկոլիզմի նոր բարձունքը և շարունակվող բոյկոտը, ձերբակալված պաշտոնյաները, զոհի ընկալումը. Ամփոփ լուրեր

Oragir.News-ն ամփոփ ներկայացնում է փետրվարի 5-ի լուրերը՝ լրագրող Արփինե Նավասարդյանի մեկնաբանությամբ․

Մայրաքաղաքում տրանսպորտի թանկացման դեմ բոյկոտն ու բողոքի ակցիաները վաղ առավոտից շարունակվում են: Քաղաքացիների հիմնական մասը նշում է, որ չի պատրաստվում վճարել թանկացված ուղեվարձը, ոմանք էլ ասում էին վճարել են 150 դրամը կամ օգտվելու են փաթեթներից։ Ուղևորներից մեկն էլ հայտնեց, որ այսօր առաջին օրն է աշխատանքի գնում և չի վճարելու: «Առաջինն, ի վիճակի չեմ, երկորրդն էլ, եթե այս մեկը զիջենք աստիճանաբար ուրիշ բաներ կանեն, ինչպես գույքահարկը, աղբի հարկը և այլն: Ի՞նչ են ուզում, դուրս գանք մեր երկրից, դատարկ Հայաստանը տանք իրե՞նց, ինչի՞ համար, 50 տարի աշխատել եմ, որ թողնեմ գնա՞մ: Պայքարում եմ, չեմ տա»,- դժգոհում էր կինը։

Երևանում շարունակվող բոյկոտի ֆոնին իշխանամետ հայացքներով աչքի ընկնող որոշ օգտատերեր, որոնք բավականին մեծ լսարան ունեն, սոցցանցերում նոր սուտ են տարածում, թե իբր տրանսպորտի թանկացված ուղեվարձի 50 դրամը փոխանցվելու է զոհված զինծառայողների ընտանիքներին։ Նկատենք, որ այս պահին չկա որևէ որոշում, ըստ որի՝ երևանցիներին առաջարկվող 150 դրամ ուղեվարձի 50 դրամն ուղղվելու է զոհված զինծառայողների ընտանիքներին։ Նշենք նաև, որ Հայաստանի քաղաքացիները երբեք չեն հրաժարվել իրենց եկամուտների մի մասն ուղղել հայրենիքի պաշտպանության հետևանքով զոհված զինծառայողների ընտանիքներին կամ վիրավորված զինծառայողների բուժմանը։ Ասվածի վկայությունը այն իրողությունն է, որ ՀՀ-ում աշխատող բոլոր քաղաքացիներն ըստ իրենց աշխատվարձի չափի պարտադիր դրոշմանիշային վճար են վճարում, որը նախկինում կազմում էր 1000 դրամ, սակայն 44-օրյա պատերազմից հետո ստեղծված իրողությունների հետևանքով այդ վճարը բարձրացվեց, և այդ որոշումը հանրության շրջանում դժգոհության ալիք չբարձրացրեց։

Այսօր հայտնի դարձավ, որ ձերբակալվել են Երևանի քաղաքապետարանի պաշտոնյաներ։ Հակակոռուպցիոն կոմիտեից չեն հստակեցնում, թե քանի հոգի է ձերբակալվել և ձերբակալվածներն ովքեր են։ «Ազատություն» ռադիոկայանի տեղեկություններով՝ ձերբակալվածներից մեկը Երևանի քաղաքապետարանի հասարակական կարգի պահպանության ղեկավար Արամ Գյուլզադյանն է: Հակակոռուպցիոն կոմիտեից միայն հայտնեցին, որ գործողություններն իրականացվում են կոմիտեում քննվող վարույթի շրջանակներում: Քաղաքապետի խոսնակ Հայկ Կոստանյանն էլ իր ֆեյսբուքյան էջում գրել է, որ քաղաքապետարանի աշխատակիցներ են ձերբակալվել՝ նշելով. «Քաղաքապետարանը համագործակցում է իրավապահ մարմինների հետ՝ օրենքով սահմանված ընթացակարգերին աջակցելու նպատակով»։

Մանրամասները՝ տեսանյութում:

Ամենից շատ դիտված

22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
23:40 Քիմ Քարդաշյանի դուստրը պատասխանել է «դիվային» արտաքինի մասին քննադատություններին․ «Ես հավատում եմ Հիսուսին»
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»
20:30 Խորագիր. Շինարարներում «շինում են», COP 17-ի խայտառակությունը, տեղաշարժվող անկլավներ, ջնջվող արխիվներ
21:50 Ավտովթար՝ Վայոց ձորի մարզում
23:50 Իլոն Մասկը երեխայի մորն ամսական վճարումները կրճատել է մինչև 20 հազար դոլար
20:50 Քիմ Քարդաշյանը ծննդյան տարեդարձը նշել է Ֆիլիպիններում՝ համարձակ կերպարով․ նրան ուղեկցել է Լյուիս Հեմիլթոնը
19:20 33-ամյա տղամարդուց 3 տարում ծանր հանցանքի մեջ մեղադրելով ու տարբեր պատրվակներով, շորթել են շուրջ 30 մլն դրամ
23:20 Արցախի Հանրային խորհուրդը քննադատել է Գուտերեշի՝ արցախահայերի վերադարձի իրավունքի մասին լռությունը
21:10 Ռոնալդուի վարքագիծը քննադատության է արժանացել Պորտուգալիայի հավաքականի շուրջ սկանդալի ֆոնին