Փաշինյանը խոստովանեց՝ իշխանությունը պահելու համար էլի է գնալու պայմանավորված պատերազմի և զոհերի
copy image url

Փաշինյանը խոստովանեց՝ իշխանությունը պահելու համար էլի է գնալու պայմանավորված պատերազմի և զոհերի

Ներքին Արտաքին Խոսք 2 ամիս առաջ - 16:33 05-02-2025

Դավիթ Գույումջյան

Լրագրող

«Նիկոլ Փաշինյանը խոստովանեց, որ իր իշխանությունը պահելու համար գնացել է պայմանավորված պատերազմի ու պայմանավորված զոհերի։ Դա նաև նշանակում էր, որ «ես՝ իմ իշխանությունը պահելու համար, շարունակելու եմ գնալ պարտությունների և շարունակելու եմ դա ներկայացնել՝ որպես ինքնիշխանության դրսևորում»»,- Oragir.News-ի հետ զրույցում այս մասին նշեց հասարակական-քաղաքական գործիչ Նաիրա Զոհրաբյանը՝ պատասխանելով հարցին, թե ինչո՞ւ է Նիկոլ Փաշինյանը իր կառավարման շրջանում տեղի ունեցած պատերազմների հետևանքով հազարավոր զինծառայողների զոհվելու հանգամանքը հիմնավորում Հայաստանի ինքնիշխանության պահպանման հրամայականով։

Նաիրա Զոհրաբյանը նշեց՝ այսօր զուգահեռներ է անցկացրել Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու և Նիկոլ Փաշինյանի միջև, ով նախօրեին ԱՄՆ-ում ինչ-որ անհասկանալի համայնքի ներկայացուցիչների հետ հանդիպում էր ունեցել։ Նա նկատում է՝ ամերիկահայ համայնքի ներկայացուցիչները հայտնել են, որ իրենք այդ դահլիճում ներկա անձանց չեն ճանաչում։

«Որտեղից էին պեղել, հետներն էին զակատ արել, տարել՝ ես չգիտեմ, համանայնդեպս Ամերիկայի հայկական համայնքը այդ մարդկանց գերակշիռ մասին չէր ճանաչում, բայց դա թողնենք մի կողմ։ Մի քանի ժամանակ առաջ Զելենսկին էր գրեթե նույնական հայտարարություն արել՝ ասելով, որ «մենք կարողացանք պահպանել Կիև մայրաքաղաքը, մեզ հաջողվեց պահպանել բազմաթիվ քաղաքներ ու գյուղեր՝ իհարկե՛, զոհերի գնով»։

Երբ համադրում ենք Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը, որն, ըստ էության նշանակում էր «44-օրյա պատերազմը ես պարտվեցի, որ ինքնիշխանություն ունենանք», ես մի բան կարող եմ ասել․ Նիկոլ Փաշինյանը կարծես թե այնքան է ավելացնում իր մեղադրական եզրակացության քեյսերը, որ էլ փաստաբանական խմբի կարիք չի լինելու։ Դա խոստովանություն էր, որ «ես՝ իմ իշխանությունը պահելու համար, գնացել եմ պայմանավորված պատերազմի ու պայմանավորված զոհերի»։ Դա նաև նշանակում էր, որ «ես՝ իմ իշխանությունը պահելու համար, շարունակելու եմ գնալ պարտությունների և շարունակելու եմ դա ներկայացնել՝ որպես ինքնիշխանության դրսևորում»»,- նկատում է քաղաքական գործիչը։

Oragir.News-ի հարցին՝ Նիկոլ Փաշինյանի այս հայտարարություններն իշխանափոխությունից հետո քրեական գործերի հի՞մք են դառնալու՝ Նաիրա Զոհրաբյանը միանշանակ դրական պատասխան տվեց։ Նա ուշադրություն է հրավիրում այն բանին, որ Նիկոլ Փաշինյանն այնքան զարհուրելի հայտարարություններ է արել, որոնք ևս քրեական գործերի հիմք են դառնալու։

«Մեկը սա, մեկը, հիշում եք՝ Ազգային ժողովում, երբ ասեց՝ «ինչ կլիներ, եթե պատերազմի հենց առաջին ժամերին ես գայի և ասեի, որ տարածքները պետք է տանք։ Կլիներ նույն իրավիճակը, բայց առանց զոհերի»։ Սա ուղիղ խոստովանություն է, որ 5000 և ավելի զոհերի մեղավորն ու պատասխանատուն անձամբ ինքն է։ Դուք պատկերացրեք՝ 1 մարդու սպանելու համար՝ կախված նրանից, թե ինչ հանգամանքներում է տեղի ունեցել սպանությունը, մինչև 15 տարի ազատազրկում է սպառնում։ Հիմա գումարեք 5000 անգամ 15 և ստացեք արդյունքը»,- եզրափակեց նա։

Հիշեցնենք՝ Վաշինգտոնում հայ համայնքի ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ Նիկոլ Փաշինյանը համոզմունք էր հայտնել, որ 44-օրյայի պարտության միջով անցնելով՝ ձեռք է բերել անկախ և ինքնիշխան պետություն ունենալու հնարավորություն։ «Ես չէի ուզի նաև, որ մենք այս վերլուծությունների արդյունքում գանք այն եզրակացության, որ մեր ընկած նահատակների զոհողությունը ոչնչի մասին է եղել։ Ես համաձայն չեմ այդ դիրքորոշման հետ։ Այդ զոհողությունները Հայաստանի անկախության և ինքնիշխանության համար են եղել և հիմա պետք է կենտրոնանանք այդ զոհողության հնարավորությունը օգտագործելու վրա»,- նշել էր կառավարության ղեկավարը։

Ամենից շատ դիտված

21:14 Դերասան Լևոն Մկրտչյանի հարսանիքն է. ներկա է նաև Աշոտ Փաշինյանը
16:37 Ինչպե՞ս կարող է ռաբիզ լսելու համար հավաքվել բազմահազարանոց հանդիսատես, այն էլ Ապրիլի 24-ի նախաշեմին
14:07 3.5 մլն դրամ` ճաշի կտրոն. մի գնացեք հարկադիր խուզի. Հրայր Կամենդատյան
11:56 Դինամոյի թրքահպատակ նախագահի ցուցումով Արցախի դրոշը հեռացվել է. փաստաբան
17:08 Հայաստանը վերածվել է 90-ականների բեսպրեդելի. Ոստիկանությունը փաստացի գոյություն չունի. ակտիվիստ
13:35 Հատուկ և բացառիկ առաջարկներ Ակբա Լիզինգի կողմից
23:27 Աշոտիկը «տաշի» է գոռում, Փաշինյանի դուստրն ու աներձագը՝ պարը վայելում. ինչպես է անցնում Լևոն Մկրտչյանի հարսանիքը
14:47 Ինչպես Հիսուսը խաչվեց, բայց հարություն առավ, այնպես էլ Արցախը հարություն կառնի
13:00 Քանի էս ընդդիմությունն է, Նիկոլը 2026-ին էլ կընտրվի. հարցում Գյումրիում
11:46 «Փող ուտելն» ինձ համար կարմիր գիծ է, դա նշանակում է դավաճանել ժողովրդին․ Շենգավիթի թաղապետ