Ներքին Տեսանյութ 1 տարի առաջ - 10:58 03-02-2025

Օդի որակի հարցով պետք է գործուն քայլեր ձեռնարկենք. քաղաքապետ

Քաղաքապետարանի գործակարգավարական նիստում զեկուցվել է, որ հունվարին օդում չտարբերակված փոշու քանակությունը գերազանցել է 2 անգամ։

Քաղաքապետ Տիգրան Ավինյանը, արձագանքելով զեկույցին, նշել է. «Մեր հաջորդ կարևոր գործողությունների ծրագիրը նվիրված է լինելու օդու որակի և առհասարակ օդում առկա փոշու հետ կապված անելիքներին։ Բայց Երևանի քաղաքապետարանի անելիքները չպետք է սահմանափակվեն քաղաքապետարանի լիազորություններով, հետևապես, սա մեզ համար պետք է դառնա առաջնային խնդիրներից մեկը»։

Ըստ քաղաքապետի, օդի որակի չափման սարքեր են տեղադրվել ու տեսել են, որ կա խնդիր՝ ինչպես մարդածին, այնպես էլ ոչ մարդածին պատճառներով. «Այդ ուղղությամբ պետք է գործուն քայլեր ձեռնարկենք»,- ասել է նա՝ հանձնարարելով քառամյա ծրագիր կազմել այդ ուղղությամբ. «Էն մոտեցումը, որ սա մի նախարարության գործն է, մյուս նախարարության գործը, ինձ համար ընդունելի չէ։ Սա համարում եմ՝ բոլորիս գործն է, և առաջին հերթին՝ Երևանի քաղաքապետարանի անելիքը»։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան