Ներքին 1 տարի առաջ - 19:15 01-02-2025

Ոստիկանները մեր տղերքին կծեծեն, բայց տրանսգենդեր Ռիժուլյային չեն կպնի

Oragir News-ի հետ զրույցում քաղաքացին նշում է, որ շատ վտանգավոր է ռուս տրանսգենդերին տրված ազատությունը՝ հավելելով, որ հայ տղաները չեն վախենում մոտենալ և Ռիժուլյայի նկատմամբ հաշվեհարդար տեսնել՝ հայ ժողովրդին հրապարակավ վիրավորելու համար։ Նրա խոսքով՝ երիտասարդները գիտեն, որ ոստիկանները տրանսգենդերի կողմից են։

«Ոստիկանները կտանեն էդ երիտասարդներին էնքան կծեծեն, որ Լենինի սպանությունն էլ իրանց վրա կվերցնեն խեղճ տղերքը»,- ասաց նա։

Քաղաքացին նաև նշեց, որ զարմանում է, թե ինչպես են տրանսգենդերին ապրելու տեղ տալիս, թողնում հանգիստ մտնել սրճարան ու հաց ուտել։

Հիշեցնենք, որ հունվարի 26-ին խուլիգանության դեպք է տեղի ունեցել Երևանում։ Տեղում պարզվել է, որ Զաքյան փողոցի 1 հասցեում գտնվող «Վայբ» սրճարանում, հաճախորդ, ազգությամբ ռուս «Ռիժուլյա» օգտանունով մի քաղաքացի «Տիկ Տոկ» հարթակով դուրս գալով ուղիղ եթեր, սրճարանի ներսում հնչեցրել է սեռական բնույթի հայհոյանքներ, հեռարձակմամբ հայհոյել է նաև հայերին և այդ ամենի արդյունքում խաթարել է նշված սրճարանի բնականոն աշխատանքը, որից հետո 6-7 անհայտ երիտասարդներ մուտք են գործել սրճարան և հարվածներ են հասցրել վերջինիս, որի արդյունքում վնասվել է սրճարանի գույքը:

Մանրամասները՝ տեսանյութում․

Ամենից շատ դիտված

10:01 «Ուժեղ Հայաստան» դաշինքի հանրահավաքին ներկա էր շուրջ 80,000 քաղաքացի
10:05 Ճնշումներ՝ Հրազդանում, Փաշինյանի ստվերը՝ ԿԸՀ-ում, ՔՊ-ն՝ աշխատանքի տեղավորման գործակալություն․ Մամուլ
23:04 Փաշինյանը ձեռքին ինչ-որ բան էր թերթում ու ասում էր, թե Սամվել Կարապետյանը ինչքան պետք է նստի. տպավորություն է, որ դատավճիռը ձեռքին է
18:44 Նիկոլ Փաշինյան, այսօր Հ1-ի բանավեճն օգտագործեք և հերքե'ք իմ պնդումը, այլապես կարող եք դատի տալ․ Լիլիա Շուշանյան
12:21 Արթուր Օսիպյանի առողջական վիճակը ակնհայտորեն վատթարանում է. փաստաբանը նրա ուղերձն է հրապարակել
12:11 Ձերբակալվել է գյումրեցի լրագրող Արամ Դավթյանը
22:45 Սեկտաների թիրախում եմ. ինչու է Լիլուն թաքցնում իր քաղաքական դիրքորոշումը
23:34 «Մարտի 1»-ի գործը բացահայտված է. Քոչարյանը ընտրություններից հետո պետք է բանտ նստի. Փաշինյան
11:28 Վաղ առավոտից խուզարկում են Գյումրիի ՀՅԴ գրասենյակը
13:00 ՔՊ-ական պատգամավորի որդու աշխատավարձը տարեցտարի աճում է միլիոններով. Արմեն Խաչատրյանի ընտանիքի «ապագան»