Ներքին 1 տարի առաջ - 12:05 28-01-2025

Երևանում տրանսգենդեր տիկտոկերը սրճարանում հայհոյանքներ է հնչեցրել. 6-7 երիտասարդ ծեծել են նրան. shamshyan.com

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ հունվարի 26-ին խուլիգանության դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 15։40-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Կենտրոնական բաժնում օպերատիվ տեղեկություն է ստացվել, որ Զաքյան փողոցի 5 հասցեի մոտ 10 անձով ինչ-որ աշխատակցի են ծեծի ենթարկել, իսկ քիչ անց տեղեկություն է ստացվել, որ տրանսգենդեր մի կին սպառնում է մորթել մեկ այլ ազգությամբ ռուս տրանսգենդեր կնոջ։

Տեղում պարզվել է, որ Զաքյան փողոցի 1 հասցեում գտնվող «Վայբ» սրճարանում, հաճախորդ, ազգությամբ ռուս «Ռիժուլյա» օգտանունով մի քաղաքացի «Տիկ Տոկ» հարթակով դուրս գալով ուղիղ եթեր, սրճարանի ներսում հնչեցրել է սեռական բնույթի հայհոյանքներ, հեռարձակմամբ հայհոյել է նաև հայերին և այդ ամենի արդյունքում խաթարել է նշված սրճարանի բնականոն աշխատանքը, որից հետո 6-7 անհայտ երիտասարդներ մուտք են գործել սրճարան և հարվածներ են հասցրել վերջինիս, որի արդյունքում վնասվել է սրճարանի գույքը:

Ոստիկանները նշված սրճարանից խուլիգանություն կատարելու հիմնավոր կասկածով ձերբակալվել և ոստիկանության Կենտրոնական բաժին են տեղափոխել ՌԴ քաղաքացի 22-ամյա Կիրիլ Ատաևին։

Ոստիկանությունը ձեռնարկում է միջոցառումներ՝ խուլիգանություն կատարած մյուս անձանց ինքնությունները պարզելու և հայտնաբերելու ուղղությամբ:

Հիշեցնենք՝ ավելի վաղ Oragir.News-ը գրել էր, որ Երևանում ծեծի են ընկել ռուս տրանսգենդերի, որն աչքի է ընկել ուղիղ եթերներում հնչեցրած մտքերով ու պահվածքով Երևանի փողոցներում։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»
23:40 Քիմ Քարդաշյանի դուստրը պատասխանել է «դիվային» արտաքինի մասին քննադատություններին․ «Ես հավատում եմ Հիսուսին»
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
21:50 Ավտովթար՝ Վայոց ձորի մարզում
20:30 Խորագիր. Շինարարներում «շինում են», COP 17-ի խայտառակությունը, տեղաշարժվող անկլավներ, ջնջվող արխիվներ