Ներքին 1 տարի առաջ - 21:52 30-01-2025

Ստորության մի քանի դրվագ՝ Փաշինյանի ցյուրիխյան հանդիպումից

Փաշինյանը Ցյուրիխում Շվեյցարիայի հայ համայնքի ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է. «Մենք պետք է վերադառնանք նաև Հայոց ցեղասպանության պատմության հարցին։ Մենք պետք է հասկանանք, թե ինչ է տեղի ունեցել և ինչու է տեղի ունեցել։ Եվ ինչպես ընկալեցինք դա, ում օգնությամբ։ Ինչպես եղավ, որ 1939 թվականին չկար ցեղասպանության օրակարգ, իսկ արդեն 1950 թվականին այն հայտնվեց օրակարգում»։

Հրապարակված տեսանյութից հետո հասարակությունը շատ բուռն արձագանքեց, հատկապես թիրախավորվեց Շվեյցարիայի հայ համայնքը։ Առաջին՝ Փաշինյանը թիրախ դարձրեց մարդկանց, որոնց ջանքերով 2018 թվականի ապրիլին Ժնևում բացվեց «Հիշողության լապտերներ» հուշարձանը՝ նվիրված Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին, և որոնք մի ամբողջ պայքար մղեցին հենց Ցեղասպանության ճանաչման համար ու Թուրքիայի դեմ։ Այդ մարդկանցից մեկը, օրինակ, Վահե Գաբրաշն է։

Երկրորդ հարցն այն է, որ շատ-շատերը ուշադրություն չեն դարձրել այն հանգամանքին, որ հանդիպման ներկաների թվում կային մարդիկ, որոնք չեն տիրապետում հայերենին։ Այստեղ մենք գործ ունենք կոնկրետ լեզվակրության խնդրի հետ։ Լեզվակիր լինել չի նշանակում պարզապես հասկանալ կամ խոսել մի լեզվով. դա ներառում է նաև այդ լեզվով մտածելու, մշակութային ենթատեքստերն ընկալելու և դրանց շրջանակում արձագանքելու կարողությունը։ Այսինքն` համայնքի շատ ներկայացուցիչներ, իրենց կամքից անկախ, թիրախավորվել են միայն նրա համար, որ ուղղակի չեն հասկացել ասվածի ենթատեքստը։

Երրորդ խնդիրն այն է, որ հետո տրված հարցազրույցների համաձայն՝ մասնակիցներին չեն զգուշացրել, որ հանդիպումը պետք է նկարահանվի, քանի որ դա պետք է լիներ ոչ թե հանրային ու բաց հանդիպում, այլ հրավիրատոմսերով ու փակ։ Հարցը, թե ինչու է տեղի ունեցել Հայոց ցեղասպանությունը, միգուցե կարելի է նորմալ համարել, բայց ասել, թե դեռ պետք է պարզել՝ ինչ է տեղի ունեցել, դա ապազգայնություն է։ Փաստը մնում է փաստ, որ մարդկանց անակնկալի են բերել։

Հարկ է նշել նաև, որ հայերենում «ինչ» և «ինչու» բառերը իրարից տարբերվում են ընդամենը մեկ տառով, ուստի եթե անձը լեզվակիր չէ, նույնիսկ դա կարող է հանգեցնել թյուրըմբռնման։ Իսկ Փաշինյանի այն հարցադրումը, թե ինչու 1939 թվականին չէր խոսվում ցեղասպանության մասին, իսկ 1950-ին այն հայտնվեց օրակարգում, պարզապես ծիծաղելի է։ Մաթեմատիկական հատուկ կրթություն չի պահանջվում՝ ընկալելու համար, որ «ցեղասպանություն» եզրույթը ստեղծվել է միայն 1944-ին, իսկ 1939 թվականը դրանից 5 տարի առաջ էր։

Ք․ Ս․

Ամենից շատ դիտված

14:22 Մենք վերջ ենք դնում միջուկային հրթիռ ունենալու Իրանի ցանկացած հնարավորության. Թրամփ
20:26 Նատալյա Ռոտենբերգը հայցադիմում է ներկայացրել ընդդեմ ՆԳՆ ոստիկանության
14:55 Շարունակում ենք մեր արդար պայքարը՝ չթույլատրելով նվաստացնել հայ ժողովրդին և հայոց պետականության իրավունքները. Դավիթ Մանուկյանը՝ Բաքվի բանտից
19:38 «Ուժեղ Հայաստան»-ի մի շարք պատգամավորության թեկնածուներ հրաժարվել են մանդատից
15:30 Դեռ դիմակ եմ կրում. դերասանուհի Մարիամ Ադամյանը խոսել է իր ինքնազգացողության և ապաքինման մասին
13:01 ՀՀ-ից Իսպանիա դեռ ծիրան չի արտահանվել. Էկոնոմիկայի փոխնախարար
09:12 9-րդ գիշերն անընդմեջ. ԱՄՆ-ն նոր լայնամասշտաբ հարվածներ է հասցրել Իրանին
09:34 Տրիբունաների դժգոհությունը. ԱԱ եզրափակիչից հետո երկրպագուները սուլել են Դոնալդ Թրամփին և Ջանի Ինֆանտինոյին
11:25 Արման Ծառուկյանի մենեջերից՝ մեքենա, գործարարից՝ տուն. Արսենի բիզնեսն ու երազանքը
12:42 Վտանգավոր իրականությունը, որում հայտնվել ենք, երկու հիմնական պատճառ ունի. Մանե Թանդիլյան

Ձեզ գուցե հետաքրքրի