Արտաքին 1 տարի առաջ - 17:40 30-01-2025

Ադրբեջանը և նրա հակառուսական քաղաքականությունը. ի՞նչ է սպասվում առաջիկայում

«Ադրբեջանը Ռուսաստանի և Իրանի հետ ունի տարածքային պահանջներ, և դա մշտապես լինելու է նոր լարվածության առիթ»,- Oragir.News-ի հետ զրույցում նշեց ադրբեջանագետ Հովիկ Ավանեսովը։

Վերջին շրջանում նկատելի է շարունակական լարվածություն ադրբեջանա-իրանական և ռուս-ադրբեջանական հարաբերություններում։ Հունվարի 24-ին ադրբեջանական մասնավոր Baku TV հեռուստաընկերությունը իր ռեպորտաժում մեղադրում էր Ռուսական տանը Բաքվում հակաադրբեջանական լրտեսական գործունեություն ծավալելու մեջ, ինչին ի պատասխան՝ «Ռոսսոտրուդնիչեստվոյի» ղեկավարը սպառնացել էր դատական գործ հարուցել ադրբեջանական հեռուստաընկերության դեմ։ Բացի դրանից՝ հունվարի 27-ին ադրբեջանական իշխող «Յենի Ազերբայջան» կուսակցությունը հրապարակել էր Ադրբեջանի ընդդիմության նամակը՝ ուղղված Պուտինին, որում իբրև թե ընդդիմադիրները Պուտինին խնդրում էին միջամտել Ադրբեջանի գործերին և օգնել տապալել Ալիևի ռեժիմը։ Ընդդիմադիրներն իհարկե հայտարարեցին, որ այդ հրապարակումն ամբողջությամբ սուտ է։ Այս հարցերի վերաբերյալ Oragir.News-ը զրուցել է ադրբեջանագետ Հովիկ Ավանեսովի հետ։

«Նման լարվածություններ պարբերաբար են տեղի ունենում, դա հատկապես կապված է այն բանի հետ, որ Ադրբեջանը Ռուսաստանի և Իրանի հետ ունի տարածքային պահանջներ և խնդիրներ, ուստի ադրբեջանական կողմը փորձեց նաև ի շահ իրեն օգտագործել ռուս-ուկրաինական պատերազմական գործընթացը»,- նշեց ադրբեջանագետը։ Նա հավելեց, որ եթե ուշադրություն դարձնենք Ադրբեջանում նախկինում տեղի ունեցած ցույցերի ընթացքում պետական մակարդակով հնչեցված ցուցումներին, ապա կտեսնենք, որ բողոքներ Ռուսաստանի դեմ մշտապես եղել են, հակառուսական ցուցումները ադրբեջանական բոլոր ոլորտներում են առկա՝ կրթական ոլորտից սկսած։

Ինչ վերաբերում է Baku TV-ի այդ հրապարակմանը, ադրբեջանագետը նշեց, որ Ադրբեջանում ոչ մի լրատվամիջոց առանց երկրի նախագահի աշխատակազմի համապատասխան կառույցների թույլտվության ոչինչ՝ լինի դա տեսանյութ թե հրապարակում, չի կարող հրապարակել։ Սրանից կարող ենք ենթադրել, որ դա ոչ թե տվյալ լրատվամիջոցի հայեցողությամբ հրապարակված ռեպորտաժ է, այլ հենց պետական իշխանությունների հրահանգով իրականացված։

Ավանեսովը նաև խոսեց ընդդիմության կողմից Պուտինին ուղարկված գրության մասին՝ նշելով, որ նույնիսկ եթե դա ճիշտ է, մենք պետք է հստակ հասկանանք, որ այդ փոփոխությունները ադրբեջանական իշխանության հակահայ քաղաքականության մեջ որևէ փոփոխություն չեն բերի, այլ հակառակը, ավելի բացասական հետևանքներ կունենան, քանի որ ադրբեջանական ընդդիմությունը ավելի արմատական վերաբերմունք ունի Հայաստանի, հատկապես Արցախյան հիմնախնդրի նկատմամբ, քան Ադրբեջանի ներկայիս նախագահը։

Ամենից շատ դիտված

09:48 Ծնվել է Մարմարիկ գետում մահացած հայտնաբերված 2-ամյա Տիգրանի եղբայրը
12:36 Առևտրային պատերազմ Հյուսիսային Ամերիկայում. Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել կանադական ապրանքների վրա
10:32 ԱՄՆ-ի նոր հարվածներից հետո Իրանը հարձակվել է Քուվեյթում և այլ երկրներում գտնվող ամերիկյան թիրախների վրա
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
12:20 Ադրբեջանը ստիպեց Իսրայելին չճանաչել Հայոց ցեղասպանությունը
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
10:59 Զանգվածային բողոքներ. Wildberries-ի վաճառողները չեն կարողանում դուրս բերել իրենց ապրանքները պահեստներից