Միտք Ներքին 1 տարի առաջ - 11:35 29-01-2025

Գավառական շուստրիներին թվում է, թե բնակչությունը վճարելու է․ Սարո Սարոյան

Քաղաքական վերլուծաբան Սարո Սարոյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Նիկոլի տգետ խառնամբոխը բացի կատարյալ տգետ լինելուց, նաեւ կատարյալ ցինիկ ու անպատասխանատու է։ Տրանսպորտի ուղեվարձը նախ բարձրացնում են՝ հասցնելով 300 դրամի, ապա ժողովրդի բարձրացրած ալիքից վախենալով՝ իջեցնում 150 դրամի։ Մկան ուղեղով պաթոլոգիկ ինքնահավան քաղաքապետիկն այդ կապակցությամբ վերամբարձ տոնով միայն փորձում է բացատրել, թե լսել են մարդկանց բողոքներն ու քննադատությունները ու այդ պատճառով իջեցրել գինը։ Նման բացատրություն տալով՝ նա, սակայն, ցինիկաբար լռում է ամենակարեւոր հարցում․ այդ ինչպե՞ս եղավ, որ այն իրավիճակում երբ ուղետոմսը բարձրացնում էին 300 %-ով, դա բացատրում էին ավտոպարկի վրա կատարած ծախսերով, հարմարավետ ենթակառուցվածքների անհրաժեշտությամբ եւ այլն։ Սակայն, պարզվում է հնարավոր էր 50 %-ով բարձրացնել ուղեվարձը, եւ դա որեւէ կապ չունենա ինքնարժեքի հետ։ Հարց է ծագում՝ 150 դրամի տարբերությունը ո՞ւմ համար էր նախատեսված։ Ուղեւորատոմսի գնագոյացման մեջ պարզվում է նիկոլն ու խառնամբոխը 150 դրամի մարժ են ունեցել։ Երեւի մտածում են նախկինների կոռումպացվածությանը պետք է անգամներով անցնեն, այլապես իրենց քիչ է մնացել, հիմա ինչ քերեն, դա է մնալու, քանզի շուտով իրենք չքանալու են։

Գավառական շուստրիներին թվում է, թե ուղեւորատոմսի նոր հաստատված գնի՝ 150 դրամի մեջ, բնակչությունն անձամբ իրենց համար նախատեսնված մարժան չի տեսնելու ու վճարելու է։ Մնում է ասենք՝ կատարյալ տգետ, ցինիկ ու անպատասխանատու խառնամբո՛խ, ինչքան քերես՝ այնքան քերթվելու ես»։

Ամենից շատ դիտված

23:34 Էրեբունու կրակոցների գործով ձերբակալել են ոստիկանության գնդապետ Արմեն Հակոբյանի եղբորը. ArmLur.am
10:33 Թրամփը հայտարարել է, որ Սաուդյան Արաբիայի հետ միջուկային համաձայնագիրը ուժի մեջ կմտնի միայն Իսրայելին ճանաչելու դեպքում
23:57 Աննախադեպ գտածո Էրեբունիում. հայտնաբերվել է մ.թ.ա. 7-6-րդ դարերի եզակի որմնանկար
23:19 Ներքին Հանդի դիրքերում հայտնաբերվել է «Lexus» ու վարորդի մարմինը․ մահացածը Արցախյան բոլոր պատերազմների ամենաակտիվ մասնակիցներից է եղել
20:38 Դիտարկում եմ Իրանին զանգվածային հարված հասցնելու հարցը, որը կլինի ավելի հզոր, քան բոլոր նախորդները․ Թրամփ
14:24 Իշխանական բլոգերի հետ վիճաբանության մեջ մտած քաղաքացուն ազատ են արձակել․ ՔԿ
21:23 Էսօր ամենաշքեղ մամայիս ծնունդն ա. Լուիզա Ներսիսյանի դստեր շնորհավորանքն ու կեսգիշերային անակնկալը
17:03 Չեմ կարողանում զսպել արցունքներս. «Բանակում»-ի Գոռը տաղավարում խոսել է եղբոր ողբերգական կորստի մասին
19:28 Գործարանը չպետք է դադարեցնի իր գործունեությունը․ Պապոյանն այցելել է «Արարատցեմենտ»
11:30 Վզկապի մեջ թաքցված թմրանյութեր. բանտում ձերբակալել են թմրանյութ տեղափոխող կատվին