Ներքին Միտք 2 տարի առաջ - 13:47 08-11-2023

Զինվորնեին հրամայում են աղբ հավաքել. Սարո Սարոյան

Սարո Սարոյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Ինչպիսի՞ն է մեր բանակի այսօրվա վիճակը: Այս հարցը հուզում է ամբողջ հանրությանը: Որպեսզի երբեւէ ծառայողական գաղտնիք կազմող փաստեր չներկայացվի պետության ղեկավարության անգործության ու բանակաշինության գործում եղած աշխատանքի իմիտացիայի հետ կապված, մի փոքր օրինակ ներկայացնեմ, որպեսզի պարզ լինի, որ բանակից ու նրա խնդիրներից տեղյակ է ամբողջ հանրությունը, քանզի գրեթե յուրաքանչյուր ընտանիք պարբերաբար կամ տարբեր առիթներով շփվում է բանակի հետ:

Անցած շաբաթ հանգամանքների բերումով եղա ՀՀ ԶՈՒ գնդերից մեկի տարածքում: Մինչ անցագրային կետին հասնելը տեսա, թե ինչպես են ՀՀ զինծառայողները դեպի գնդի տարածք գնացող ճանապարհի երկու կողմերում ընկած տարածքներում իրենց ավագի գլխավորությամբ զբաղվում աղբահավաքությամբ: Ի դեպ, այդ գունդը գտնվում է կուսական գեղեցկությամբ առանձնացող այնպիսի բնական միջավայրում, որ այդտեղ աղբ գտնելու համար մեծ ցանկություն պետք է ունենալ՝ անկիրթ որոշ վարորդների նետած սիգարետի տուփը կամ պլաստիկ շիշը գտնելու համար: Անցագրային կետում եղած զինվորները հաստատեցին, որ իմ տեսած զինվորները գնդի տարածքից դուրս հրամանատարության ցուցումով զբաղվում էին աղբահավաքչությամբ:

Ցավալի էր եւս մեկ անգամ առերեսվել այն երեւույթին, թե ինչպես են մեր զինվորները, Նիկոլի ավերած երկրում, բանակից ոչինչ չհասկացող տգետ չինովնիկների, ինչպես նաեւ միայն խորհրդային բանակ տեսած տխմար բարձրագույն հրամկազմի ղեկավարության տակ, զբաղվում իրենց առնականությունը նսեմացնող, իրենց գործառույթների հետ ոչ մի աղերս չունեցող հանրային տարածքի մաքրման աշխատանքներով:
Նիկոլը, կարծես թե, պաշտպանական ոլորտը համակարգող իր թիմում դեբիլների պակաս չունի: Եթե ճիշտ է Vahagn Dilbaryan-ը, երբ ասում է, որ թիմն աշխատում է այնպես, ինչպես ղեկավարվում է, ապա մեր միակ հասցեատերը պետք է լինի պետության ղեկավարը»:

Ամենից շատ դիտված

09:48 Ծնվել է Մարմարիկ գետում մահացած հայտնաբերված 2-ամյա Տիգրանի եղբայրը
20:26 Նատալյա Ռոտենբերգը հայցադիմում է ներկայացրել ընդդեմ ՆԳՆ ոստիկանության
12:36 Առևտրային պատերազմ Հյուսիսային Ամերիկայում. Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել կանադական ապրանքների վրա
19:38 «Ուժեղ Հայաստան»-ի մի շարք պատգամավորության թեկնածուներ հրաժարվել են մանդատից
15:30 Դեռ դիմակ եմ կրում. դերասանուհի Մարիամ Ադամյանը խոսել է իր ինքնազգացողության և ապաքինման մասին
21:48 Աննա Հակոբյանն Ադիս Աբեբայում մասնակցում է միջազգային համաժողովի
10:32 ԱՄՆ-ի նոր հարվածներից հետո Իրանը հարձակվել է Քուվեյթում և այլ երկրներում գտնվող ամերիկյան թիրախների վրա
21:00 Եթե պետությունը չի պաշտպանում իր հարկատուին, ապա ո՞րն է նրա դերը. Wildberries-ի վաճառողները կանգնած են փակուղու առաջ
21:57 Նատալյա Ռոտենբերգը հայցադիմում է ներկայացրել ընդդեմ Տիգրան Արզաքանցյանի որդու
21:30 «Արտֆուդի» միլիարդների վնասն ու Սողոմոնյանների ընտանիքի կապիտալի պատմությունը