Ներքին Նրանց կարծիքով Տեսանյութ 1 տարի առաջ - 19:22 28-01-2025

Իհարկե, բոյկոտելու ենք. ո՞վ է ի վիճակի` 300 դրամ վճարի. հարցում

Փետրվարի 1-ից Երևանում հասարակական տրանսպորտը կթանկանա՝ դառնալով 300 դրամ։ Շատ քաղաքական գործիչներ հայտնել են, որ փետրվարի 1-ին բոյկոտ են սկսելու և չեն վճարելու 300 դրամ։

Oragir.News-ը շրջել է մայրաքաղաքի փողոցներում և անցորդներին հարց ուղղել. «Փետրվարի 1-ին միանալո՞ւ եք տրանսպորտի թանկացման դեմ բոյկոտին»։

Հարցվածների մեծ մասը դրական պատասխան տվեց։ Քաղաքացիներից ոմանք էլ նշեցին, որ չեն միանալու այդ բոյկոտին։

«Իհարկե միանալու եմ։ Ես թոշակառու եմ, ի վիճակի չեմ 300 դրամ տալու»,- ասաց քաղաքացիներից մեկը։

Մեկ այլ անցորդ էլ նշեց, որ չի միանալու բոյկոտին, բայց դեմ է թանկացմանը։

«Ոչ, բոյկոտին չեմ միանալու, բայց դեմ եմ թանկացման, ոչ միայն տրանսպորտի, այլ ամեն ինչի»,- ասաց նա։

Մեկ այլ քաղաքացի էլ դժգոհեց ընդհանուր թանկացումներից։

«Մենակ տրանսպորտը չի որ թանկացնում են, գույքահարկը, ապրանքները։ Ես թոշակառու մարդ եմ, անկանխիկ առևտուր եմ անում, որ իմ փողը հետ գա։ Էրեկ լսում եմ, ասում ա` թոշակը հինգ անգամ բարձրացրել եմ, կարող ա ես անհասկացող եմ ու չեմ հասկանում։ Իհարկե դեմ եմ թանկացմանը»,- պատասխանեց նա։

Մանրամասները`տեսանյութում։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում