Գյումրեցի Ռուսլան Թորոսյանը երթուղային տրանսպորտի վարորդ էր։ Պատերազմի լուրն իմանալուն պես, կամավորագրվել է և միացել հայրենիքի պաշտպանությանը։
Ռուսլանի մայրը՝ Լաուրա Թորոսյանը,
Oragir.News-ի հետ զրույցում ասում է.
«Զինվորական գրքույկը վերցրեց տարել էր զինկոմ, որ իրեն տանեն պատերազմ։ Ասում էի՝ տղա ջան, դու երեխա ունես, ո՞ւր ես գնում։ Ասում էր` մամ ջան, գնանք 18 տարեկաններին թիկունք կանգնենք»։
Տիկին Լաուրան հիշում է, որ որդին ամեն խոսելուց ասել է, որ ամեն ինչ լավ է լինելու։
Ռուսլան Թորոսյանը զոհվել է ԱԹՍ-ի հարվածից։
Մանրամասները` տեսանյութում։