Ներքին 1 տարի առաջ - 17:33 28-01-2025

Արին Բերդի փողոցում գտնվող շինությունում հրդեհ է բռնկվել. ժամանել է հրշեջների 4 մարտական հաշվարկ. shamshyan.com

Այսօր՝ հունվարի 28-ին, խոշոր հրդեհ է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 16։05-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արին Բերդի փողոցի 11/5 հասցեում խոշոր հրդեհ է բռնկվել։

Օպերատիվորեն ժամանալ են Երևանի հրշեջ-փրկարարական ջոկատներից՝ 4 մարտական հաշվարկ։

Այս պահին հրշեջները բավականին մեծ դժվարությամբ փորձում են հայտնաբերել կրակի օջախները, իսկ ծուխը տեսանելի է մոտ 1 կմ-ից և բավականին դժվարանում է հրշեջների աշխատանքը, քանի որ տարածքը ծխի պատճառով տեսանելի չէ։

Մինչ հրշեջների ժամանումը՝ կրակի դեմ փորձել են պայքարել ներսի աշխատակիցները։

Այս պահին ոստիկաններն ու պարեկները պարզում են սեփականատիրոջ ինքնությունը, ինչպես նաև արդյոք հրդեհի հետևանքով տուժած կամ տուժածներ կան։

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում:

Ամենից շատ դիտված

09:48 Ծնվել է Մարմարիկ գետում մահացած հայտնաբերված 2-ամյա Տիգրանի եղբայրը
12:36 Առևտրային պատերազմ Հյուսիսային Ամերիկայում. Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել կանադական ապրանքների վրա
20:26 Նատալյա Ռոտենբերգը հայցադիմում է ներկայացրել ընդդեմ ՆԳՆ ոստիկանության
19:38 «Ուժեղ Հայաստան»-ի մի շարք պատգամավորության թեկնածուներ հրաժարվել են մանդատից
10:32 ԱՄՆ-ի նոր հարվածներից հետո Իրանը հարձակվել է Քուվեյթում և այլ երկրներում գտնվող ամերիկյան թիրախների վրա
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
21:48 Աննա Հակոբյանն Ադիս Աբեբայում մասնակցում է միջազգային համաժողովի
21:00 Եթե պետությունը չի պաշտպանում իր հարկատուին, ապա ո՞րն է նրա դերը. Wildberries-ի վաճառողները կանգնած են փակուղու առաջ
21:57 Նատալյա Ռոտենբերգը հայցադիմում է ներկայացրել ընդդեմ Տիգրան Արզաքանցյանի որդու
15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին