Արտաքին Ներքին 1 տարի առաջ - 17:24 26-01-2025

Փաշինյանն ինքը հրաժարվեց Լեռնային Ղարաբաղից․ ո՞վ չէր օգտվի այդ նվերից․ Լուկաշենկո

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն մամուլի ասուլիսի ժամանակ անդրադարձել է Բելառուսի նկատմամբ Հայաստանի ղեկավարության դժգոհությանը․ «Նրանք ինձնից վիրավորված են, քանի որ ես Ադրբեջանին եմ աջակցել, Աստված ձեզ հետ, ես միշտ սատարել եմ ողջախոհությունը, ես կողմ եմ եղել, որ պատերազմ չլինի, մենք իրար հետ չկռվենք»,- ասել է նա։

Լուկաշենկոն հիշեցրել է, որ ժամանակին իրականում միջնորդական գործառույթ է իրականացրել Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների միջև՝ փորձելով նպաստել տարածքային վեճի խաղաղ կարգավորմանը։ Իսկ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն առաջարկել է տնտեսական համագործակցություն և ներդրումներ։ «Ալիևն անգամ Հայաստանի հետ կռվելու նպատակ չի ունեցել»,- ասել է Բելառուսի ղեկավարը։

Ալեքսանդր Լուկաշենկոն նշել է, որ ինքը հրապարակայնորեն հնչեցրել է այդ առաջարկները, այդ թվում՝ Հայաստանում, սակայն Հայաստանի ղեկավարությունը չի մշակել այդ առաջարկները։

«Այն, ինչ տեղի ունեցավ, Հայաստանի ղեկավարության մեղքն է, միայն նրանց մեղքը»,- ընդգծել է նա։

«Փաշինյանն ինքը հրաժարվեց Լեռնային Ղարաբաղից։ Թեև այդ պահին Իլհամը պատրաստ էր համաձայնել, որ սա տարածք է, որտեղ Հայաստանը լուրջ ազդեցություն կունենա։ Բայց ահա այսպիսի նվեր։ Ո՞վ չէր օգտվի դրանից»,- ասել է Լուկաշենկոն։

«Ես և Պուտինն ապշած էինք, երբ պատերազմում պարտվելուց հետո Փաշինյանը հայտարարեց, թե Ստեփանակերտն ու ամբողջ Ղարաբաղը փաստացի Ադրբեջանի տարածքն են։ Զանգեցի Պուտինին, ասացի՝ լսեցի՞ր ինչ է ասել: Պատասխանեց՝ լսեցի, բայց ո՞վ էր նրա լեզվից քաշում, որ նման բան ասի: Ես հարցրի՝ դո՞ւ ես դրդել, որ նման բան ասի: Պատասխանեց՝ ո՛չ, առհասարակ չեմ միջամտել, զարմացած եմ», - պատմել է Լուկաշենկոն։

Ամենից շատ դիտված

16:00 Ողբերգական ավտովթարի պատասխանատուն նաև կառավարությունն է
20:51 Ինչպես է կայծակը հարվածում Սևանավանքի խաչին
19:59 Մի ամբողջ պետական բյուջե վստահել ենք մի մարդու, ով առաքինություն է համարում պարտք վերցնելը
22:02 Նարեկ Նալբանդյանը միայն մեկ բան պետք է ապացուցի` իր ահռելի կարողության օրինականությունը
08:19 Սերժ Սարգսյանն այցելում է Վեհափառին, նրանք առանձնանում են և մոտ 2 ժամ զրուցում․ «Հրապարակ»
15:59 Իշխանություններն էլ են արդեն մեծահարուստ, ինչ հարուստների հետ կապի մասին է խոսքը. հարցում
21:59 Կանգառը՝ ավտոկայանատեղի․ ուղևորները մեքենաների արանքով են հասնում ավտոբուսին
09:53 «44-օրյա պատերազմում զոհերի թիվը 3755 է»․ ՀՀ նախագահի աշխատակազմը վրիպակ է որակել նախագահի հնչեցրած թիվը
18:09 Սահմանադրական փոփոխությամբ Փաշինյանը բոլոր դատավորներին դնելու է տոտալ կախվածության մեջ
22:16 ՆԱՏՕ-ի չափանիշներով ինքնագնահատում՝ ՀՀ ՊՆ խաղաղապահ բրիգադում