Ուղիղ եթեր
Ներքին Հարցում 1 տարի առաջ - 18:45 25-01-2025

Փաշինյանն ուզում է՝ ազգայինը ջնջի, մեր ազգանունների «յան»-ն էլ վերացնի․ հարցում

ՀՀ Ազգային ժողովը 65 կողմ, 31 դեմ և 1 ձեռնպահ ձայներով ընդունեց ««Մշակութային օրենսդրության հիմունքների մասին» ՀՀ օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» օրինագիծը, ըստ որի՝ Հայաստանի Օպերայի և բալետի թատրոնի, պատկերասրահի, գրադարանի և այլ մշակութային կառույցների անվանումներից կհանվի «ազգային» բառը։

Oragir.News-ը շրջել է մայրաքաղաքի փողոցներում և անցորդներից հետաքրքրվել, թե իրենց կարծիքով, ինչու են պետական կառույցներից հանում «ազգային» բառը։

Հարցվածների ճնշող մեծամասնությունը բացասական վերաբերվեց այդ որոշմանը՝ նշելով, որ դա շատ սխալ է։

«Պարապ են մնացել, բան չունեն անելու, նորամուծություն անելու, ազգային հատկանիշներն են ուզում ջնջեն հայ ժողովրդի։ Մենք դեռ չգիտենք՝ ինչ ենք դառնալու ապագայում»,- ասաց մի տղամարդ։

Մեկ այլ քաղաքացի էլ ասաց, որ մեր կառավարությունը պետական չէ։

«Որովհետև մեր երկրի ղեկավարն ուզում ա մեր ազգանունների «յան» բառը վերացնի»,- նշեց նա։

Անցորդներից մեկն էլ ասաց, որ դա սխալ է, և հիմարություն են անում։

«Ուղեղ չունեն դրա համար, անուղեղ հայվան են»,-նշեց նա։

«Չգիտեմ ինչու, բայց համարում եմ, որ դա ապուշություն է։ Մենք ազգ չե՞նք, մենք թափո՞ն ենք։ Միգուցե որոշ մարդկանց մտքերում թափոն ա, բայց մենք չէ։ Ինչ էլ, որ լինի հայը պիտի հայ մնա, ամոթ ա»,- պատասխանեց մեկ այլ քաղաքացի։

Հարցվածներից մեկն էլ նշեց, որ դա անում են, որովհետև դավաճան են։

«Դրա ծրագիրը մեր ազգը, մեր երկիրը կործանելն ա։ Դրանից ավելի պարզ ինչ լինի»,- պատասխանեց նա։

Մանրամասները՝ տեսանյութում։

Ամենից շատ դիտված

22:15 Մոսկվայում կայացել է Նիկիտա Սիմոնյանի անվան մրցանակի հանձնման առաջին արարողությունը
09:00 Փաշինյանն իրավիճակին չի տիրապետում, Սահմանադրության թեման կեղծ օրակարգ է
22:30 Մեր երկրում ոչ ոք պատասխանատվության չի ենթարկվում, բանակում էլ նման դեպքերը շարունակվելու են. հարցում
07:14 Ինչ պաշտոն են խոստացել նախկին ԱԽՔ-ին․ «Իրավունք»
10:43 Ռուսաստանից ավելի քան 1 միլիոն ռուբլի կանխիկ արտահանելն արգելվել է
17:10 Հուսով ենք՝ մոտ ապագայում «3+3» ձևաչափով հերթական հանդիպումը տեղի կունենա․ Լավրով
08:45 ՀՀ խնդրանքով հետաձգվել է ՌԴ-ի դեմ բողոքի քննությունը․ ի՞նչ է թաքցնում Պապոյանը․ «Ժողովուրդ»
20:07 Վանաձորում հարևանական վեճն ավարտվել է մասնակիցներից մեկի մահվամբ
22:54 Իշխանության ոչ մի արձագանք՝ բանակում հերթական ողբերգական դեպքի առիթով. քաղաքական «էլիտան» խաշ էր վայելում
23:10 Հայ շախմատիստներն ու շախմատիստուհիները՝ աշխարհի 100 ուժեղագույնների ցուցակում

Ձեզ գուցե հետաքրքրի