Արտաքին 1 տարի առաջ - 12:52 25-01-2025

Ադրբեջանի ԱԳՆ են կանչել Իրանի գործերի ժամանակավոր հավատարմատարին

Հունվարի 25-ին Իրանի գործերի ժամանակավոր հավատարմատար Սեիդ Ջաֆար Աղայի Մարիանին կանչել են Ադրբեջանի ԱԳՆ, տեղեկացրել են ադրբեջանական լրատվամիջոցները։ Փոխանցում է News.am-ը։

Տեղեկացվել է, որ հանդիպման ընթացքում «բողոք է արտահայտվել՝ կապված Ադրբեջանի եւ մեր երկրի ղեկավարության դեմ արշավի հետ, որը վերջերս բացահայտորեն տարվում է կառավարական շրջանակներին մոտ կանգնած իրանական լրատվամիջոցներում»։
«Իրանի գործերի ժամանակավոր հավատարմատարը ափսոսանք է հայտնել որոշ տհաճ հայտարարությունների եւ գործողությունների համար եւ խոստացել է հարցը ներկայացնել Իրանի իրավասու մարմիններին»,- նշվել է հայտարարությունում։

Հիշեցնենք, որ երեկ իրանական IRNA գործակալությունը հայտնել էր, որ Թեհրանում Ադրբեջանի դեսպան Ալի Ալիզադեն կանչվել է Իրանի ԱԳՆ։ Նրան բողոքի նոտա են հանձնել Ադրբեջանում իրանցի ուսանողների նկատմամբ «որոշ շրջանակների անբարոյական գործողությունների» առնչությամբ։

Պարբերականի տվյալներով՝ Իրանի արտգործնախարարության Եվրասիական գործերի վարչության ղեկավար Մուջթաբ Դեմիրչիլուն Ադրբեջանի դեսպանի հետ հանդիպման ժամանակ նման քայլերն անվանել է «վնասակար» եւ պահանջել, որպեսզի «նման բացասական գործողությունների կազմակերպիչներն ու հեղինակները պատասխանատվության ենթարկվեն»։

Իրանցի պաշտոնյան նաեւ ընդգծել է կրոնական գործիչների հասցեին «ցանկացած վիրավորանքի դեմ վճռականորեն պայքարելու» անհրաժեշտությունը:

«Ադրբեջանի դեսպանը ափսոսանք է հայտնել որոշ բացասական հայտարարությունների եւ գործողությունների առիթով եւ խոստացել իրավիճակի մասին տեղեկացնել իր երկրի իշխանություններին»։

Ադրբեջանական «Թուրան» լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ադրբեջանի բժշկական համալսարանում սովորող 10 իրանցի ուսանող վերջին օրերին արտաքսվել է երկրից «անբարոյական վարքագծի» համար։

Ամենից շատ դիտված

16:00 Ողբերգական ավտովթարի պատասխանատուն նաև կառավարությունն է
20:51 Ինչպես է կայծակը հարվածում Սևանավանքի խաչին
19:59 Մի ամբողջ պետական բյուջե վստահել ենք մի մարդու, ով առաքինություն է համարում պարտք վերցնելը
22:02 Նարեկ Նալբանդյանը միայն մեկ բան պետք է ապացուցի` իր ահռելի կարողության օրինականությունը
08:19 Սերժ Սարգսյանն այցելում է Վեհափառին, նրանք առանձնանում են և մոտ 2 ժամ զրուցում․ «Հրապարակ»
15:59 Իշխանություններն էլ են արդեն մեծահարուստ, ինչ հարուստների հետ կապի մասին է խոսքը. հարցում
21:59 Կանգառը՝ ավտոկայանատեղի․ ուղևորները մեքենաների արանքով են հասնում ավտոբուսին
09:53 «44-օրյա պատերազմում զոհերի թիվը 3755 է»․ ՀՀ նախագահի աշխատակազմը վրիպակ է որակել նախագահի հնչեցրած թիվը
18:09 Սահմանադրական փոփոխությամբ Փաշինյանը բոլոր դատավորներին դնելու է տոտալ կախվածության մեջ
22:16 ՆԱՏՕ-ի չափանիշներով ինքնագնահատում՝ ՀՀ ՊՆ խաղաղապահ բրիգադում