Ներքին Տեսանյութ Նրանց կարծիքով 1 տարի առաջ - 11:30 24-01-2025

Արցախը Գագիկ Մելքոնյանն է հանձնել Նիկոլ Փաշինյանի հետ․ հարցում

ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Գագիկ Մելքոնյանն ասել է, որ Արցախը հանձնել են ռուսները։

«ՀԱՊԿ-ի հետ հարաբերությունները սառեցված են, և մենք արդեն կորցրել ենք Արցախը: Այլ հարց, եթե ասենք, այնպիսի մթնոլորտ ստեղծվի, որ իրենք նորից Արցախը հետ կվերադարձնեն, դա ուրիշ խնդիր է: Ով տվել է, նա էլ կվերադարձնի: Դուք չգիտե՞ք՝ ով է տվել: Արցախը հանձնել են ռուսները՝ ադրբեջանցիների հետ համագործակցված»,- ասել է նա։

Oragir.News-ը շրջել է մայրաքաղաքի փողոցներում և անցորդներին հարց ուղղել․ «ՔՊ պատգամավոր Գագիկ Մելքոնյանն ասել է, որ Արցախը հանձնել են ռուսները։ Համաձա՞յն եք նրա հետ»։

Հարցվածների մեծ մասը տվեց դրական պատասխան։ Որոշ քաղաքացիներ էլ նշեցին, որ ռուսները միայնակ չեն հանձնել։

«Հենց Գագիկ Մելքոնյանն է Արցախը հանձնել Նիկոլի հետ»,- պատասխանեց մի կին։

Մեկ այլ անցորդ էլ նշեց, որ ռուսներն են հանձնել, բայց ոչ միայնակ։
«Այո՛, ռուսներն են հանձնել, բայց ՔՊ-ի հետ միասին»,- պատասխանեց նա։

Մանրամասները՝ տեսանյութում։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում