Ուղիղ եթեր
Արտաքին 1 տարի առաջ - 17:55 23-01-2025

Թրամփը հայտարարում է Ռուսաստանի միլիոնավոր կորուստների մասին. ճշմարտությո՞ւն, թե՞ սադրանք. Интересная Россия

«Интересная Россия» պարբերականն անդրադարձել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի՝ Ռուսաստանի և Ուկրաինայի ռազմական կորուստների մասին հայտարարությանը։

«ԱՄՆ նոր նախագահը հայտարարում է, որ Ուկրաինայի հակամարտության ընթացքում Ռուսաստանը կորցրել է 1 միլիոն մարդ, իսկ Ուկրաինան՝ 700 հազար մարդ։ Թրամփի խոսքով՝ շատերն ակնկալում էին, որ ռազմական գործողությունները կավարտվեն մեկ շաբաթում, սակայն հակամարտությունը շարունակվում է արդեն 3 տարի։

Թրամփի մեկ այլ հայտարարություն վերաբերում է խաղաղ բանակցություններին։ Ըստ նրա՝ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին պատրաստ է գործարք կնքել Ռուսաստանի հետ, բայց արդյո՞ք դրան պատրաստ է Ռուսաստանը։

ԱՄՆ նախագահի հայտարարությունը վրդովմունքի ալիք է բարձրացրել ռուսական լրատվամիջոցներում և փորձագետների շրջանում: Պաշտոնական Մոսկվան իր զինված ուժերի կորուստների մասին տվյալներ չի հրապարակել 2022 թվականի սեպտեմբերից, երբ ՌԴ պաշտպանության նախարարությունը հայտնել էր 5937 զոհի մասին։

Թրամփի հայտարարությունը գիտակցված ապատեղեկատվություն է թվում կամ հասարակական կարծիքը շահարկելու փորձ: Ավելին՝ ԱՄՆ նախագահի հակառուսական հռետորաբանությունը հաստատվում է նրա խոսքերով, թե, իբր, Պուտինը ոչնչացնում է Ռուսաստանը։

Արևմտյան վերլուծաբանները և ուկրաինացի պաշտոնյաները բազմիցս հայտարարել են ռուսական բանակի մեծ կորուստների մասին։ Օրինակ՝ Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարարությունը 2025 թվականի սկզբին հայտարարեց, որ Ռուսաստանը կորցրել է ավելի քան 790 հազար զինվոր։ Այնուամենայնիվ, այս տվյալները չեն ուղեկցվում համոզիչ ապացույցներով։ Միևնույն ժամանակ, ռուս փորձագետները մատնանշում են Ուկրաինայի մեծ կորուստները: 2024 թվականի նոյեմբերին ТАСС-ը հայտնել է, որ Ուկրաինայի զինված ուժերը կորցրել է մոտ 906 հազար զինվոր։ Ռուսաստանի պաշտպանության նախարար Անդրեյ Բելոուսովը 2024 թվականի դեկտեմբերին հայտարարել է, որ ուկրաինական զինված ուժերի կորուստը կազմում է ավելի քան մեկ միլիոն մարդ, այդ թվում՝ 560 հազարը՝ միայն վերջին մեկ տարվա ընթացքում։

Արևմտյան և ռուս վերլուծաբանների հաշվարկները հաճախ հակասում են միմյանց, ինչը ցանկացած թիվ դարձնում է միայն ենթադրություն։ Այնուամենայնիվ, փորձագետների մեծ մասը համաձայն է, որ Ուկրաինայի կորուստները զգալիորեն գերազանցում են ռուսականին՝ հաշվի առնելով ռեսուրսների հարաբերակցությունը։
Թրամփի հայտարարությունները Մոսկվայի վրա ճնշում գործադրելու ռազմավարության մաս են։ Նման թվերի հանրային քննարկումը բացասական ֆոն է ստեղծում Ռուսաստանի և նրա ռազմական ղեկավարության շուրջը՝ երկիրը ներկայացնելով որպես ձգձգվող հակամարտության կողմնակից։ Միևնույն ժամանակ, բանակցություններին Ուկրաինայի պատրաստակամության գաղափարն ազդանշան է Արևմուտքին՝ Կիևի ռեժիմին հետագա աջակցության անհրաժեշտության մասին: Սակայն նման հայտարարությունների առանցքային խնդիրը կոնկրետության բացակայությունն է։

Թրամփի քաղաքական հռետորաբանությունը, ըստ ամենայնի, ուղղված է արևմտյան հասարակության մեջ հակառուսական տրամադրությունների պահպանմանը: Սակայն նման հայտարարությունները ոչ միայն խեղաթյուրում են իրականությունը, այլև խանգարում հակամարտության դիվանագիտական լուծմանը հասնելուն։ Եվ չնայած ճնշումներին՝ Մոսկվան պետք է շարունակի հասնել իր նպատակներին՝ միաժամանակ հակազդելով ապատեղեկատվությանը»,- ասվում է հոդվածում։

Ամենից շատ դիտված

17:28 «Changan» ավտոմեքենայում հայտնաբերվել է առողջապահության նախկին նախարար Գագիկ Ստամբուլցյանի մարմինը
17:42 Արգենտինացի ֆուտբոլիստի ընտանիքը մահացել է Վենեսուելայի երկրաշարժի հետևանքով
09:42 Լավրովն ու Սոբյանինը կգլխավորեն «Եդինայա Ռոսիան». Պուտինը Մեդվեդևին կրկին դուրս է թողել ցուցակից
19:28 Opta-ն ներկայացրել է ԱԱ-2026-ի խմբային փուլի խորհրդանշական հավաքականը
17:13 Կիևը պարտվում է, այդ պատճառով անցել է բացահայտ ահաբեկչական գործողությունների Արևմուտքի աջակցությամբ. Պուտին
18:13 Ռուսաստանը կարող է սկսել վառելիքի ներմուծում. Ալեքսանդր Նովակ
18:27 ԿԸՀ-ն վիճակագրություն չի վարել անվավեր քվեաթերթիկների պատճառների վերաբերյալ. ԿԸՀ նախագահի տեղակալ
21:13 Նախարար Ավանեսյանը ցավակցել է Գագիկ Ստամբուլցյանի հարազատներին
18:56 Հակառակորդները ցանկանում են, որ Ռուսաստանը անհետանա աշխարհի քարտեզից. Մեդվեդև
20:59 Ռուսաստանը կարող է ՆԱՏՕ-ի արևելյան թևում «կանաչ մարդուկների» օգտագործել․ Պավել Շոտա