Ներքին Տեսանյութ Նրանց կարծիքով 1 տարի առաջ - 12:50 23-01-2025

Ծիծաղելի է․ փող հավաքենք, տանենք, տանք՝ Փաշինյանը հեռախոսը միացնի․ հարցում

Կառավարությունում տեղի է ունեցել քննարկում, թե որքանով է համընդհանուր հայտարարագրման համակարգը մատչելի: Քննարկումն անցկացվել է վարչապետ Նիկոլ Փաշինյանի օրինակով:

Կադրերում երևում է , որ՝ «մուտքագրեք ձեր հեռախոսահամարը» դաշտը լրացնելիս, Փաշինյանն ասում է. «Չստացվեց ոնց որ... հա՜, էս հեռախոսս պարտքի պատճառով անջատած ա»:

Oragir.News-ն այսօր շրջել է Երևանի փողոցներում և քաղաքացիներին հարց ուղղել․ «Հավատու՞մ եք, որ Նիկոլ Փաշինյանի հեռախոսը պարտքերի պատճառով անջատված է»։

Հարցվածներից շատերի մոտ հարցը ծիծաղ առաջացրեց, բայց եղան նաև քաղաքացիներ, որոնք հնարավոր համարեցին, որ Նիկոլ Փաշինյանի հեռախոսը կարող է անջատված լինել պարտքերի պատճառով։
«Ինչ կարող եմ ասել, փող հավաքենք, տանենք տանք՝ Փաշինյանը հեռախոսը միացնի»,-պատասխանեց քաղաքացիներից մեկը։

Մեկ այլ անցորդ էլ նշեց, որ չի հավատում Նիկոլ Փաշինյանին։ «Բնականաբար ոչ։ Ես դյուրահավատ մարդ չեմ։ Ամեն ասածին պետք չի հավատալ»,- ասաց նա։

Հարցվածներից մեկն էլ նշեց, որ ինքը սիրում է Նիկոլ Փաշինյանին։
«Նիկոլի մասին իմ մոտ ոչ մի բան չխոսեք, որովհետև ես իրեն սիրում եմ։ Ինքը մեր հայ տղան է»,- ասաց նա։

«Անհավատալի բան է, նույնիսկ 2 տարեկան երեխան չի հավատա։ Փաշինյանն էնքան ա մեր ջեբերից տարել, որ հաստատ հեռախոսը մուծելու փող ունի»,- պատասխանեց մեկ այլ քաղաքացի։

Մանրամասները՝ տեսանյութում։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում