Արտաքին 1 տարի առաջ - 23:17 21-01-2025

Մարդու կյանքի համար վտանգավոր քիմիական նյութեր՝ թուրքական նռներում

Եվրամիության (ԵՄ) հաձնաժողովը թուրքական հերթական ապրանքն է ներառել «Սննդի արագ ազդանշանային համակարգ» (RASFF): Փոխանցում է Ermenihaber-ը։

Մասնավորապես Թուրքիայից Բուլղարիա արտահանված նռներում հայտնաբերվել է «acetamiprid», որը միջատասպան քիմիական նյութ է և միևնույն ժամանակ վտանգավոր մարդու կյանքի ու առողջության համար:

Հայտնի է, որ այն հատկապես վատ ազդեցություն է ունենում լյարդի և երիկամների վրա: Այդ պատճառով էլ Բուլղարիան արգելել է տվյալ մրգի ներմուծումը երկիր, իսկ արդեն առկա խմբաքանակը սահմանից հետ ուղարկել Թուրքիա:

Նշենք, որ ավելի վաղ Բուլղարիան Թուրքիայից ներմուծած նռներում հայտնաբերել էր «deltamethrin, pyraclostrobin ve chlorpyrifos», որոնք ևս քիմիական նյութեր են՝ նախատեսված վնասատուների դեմ պայքարի համար:

Ամենից շատ դիտված

19:30 Մարմարիկում մերժել են ԿԳՄՍՆ-ի 2000-ական դրամները, վարչական ղեկավարը հայտարարում է՝ դպրոցի փակում թույլ չենք տա
19:27 Գեղարքունիքում «BMW»-ի վթարի հետևանքով հիվանդանոց տեղափոխված 26-ամյա կինը մահացել է
13:52 Որտե՞ղ ա գրած, որ Ադրբեջանը սահման ա բացելու. ընդամենը ՀՀ տարածք եք հանձնում Ադրբեջանին. սա ճակատագրական հարց ա. Էդգար Ղազարյան
12:40 Մաղթում եմ, որ բոլոր ծնողները զգան այս երանությունը. Վահան Քերոբյան
18:36 Հայկավանի 20-ամյա բնակչուհու տնից հափշտակել են 16 հազար ԱՄՆ դոլար, ոսկյա զարդեր և բջջային հեռախոս
13:10 Երևանի Բուդաղյան փողոցի բնակիչները դիմում են ՀԷՑ ժամանակավոր կառավարիչ Ռոմանոս Պետրոսյանին
13:20 Փաշինյանն ընդունել է Եվրոպական հանձնաժողովի շրջակա միջավայրի հարցերով հանձնակատարին
15:10 Սրիկայություն է ասելը, թե Հոկտեմբերի 27-ը ձեռնտու էր Ռոբերտ Քոչարյանին. այդ օրն անձնական ողբերգություն էր. Լևոն Քոչարյան
18:00 Հոկտեմբերի 27-ը կբացահայտվի, երբ ճշմարտությունը քննիչի Աստվածը դառնա
12:10 Մենք մտադրություն չունեինք մնալ օկուպացված երկիր․ Ալիև