Ներքին 1 տարի առաջ - 22:30 21-01-2025

2 բնակարան, 35 մլն փոխառություն, 13 մլն եկամուտ. Քրիստիննե Գրիգորյանի ունեցվածքը

Դավիթ Գույումջյան

Խմբագիր

Oragir.News-ը շարունակում է ուսումնասիրել և Ձեզ ներկայացնել Հայաստանի Հանրապետության բարձրաստիճան պաշտոնյաների ունեցվածքի այն հատվածը, որը տեղ է գտել նրանց հայտարարագրերում։ Իսկ թե իրականում ինչ ունեցվածք ունեն նրանք՝ կիմանանք միայն իշխանափոխությունից հետո։
Այսօր առաջարկում ենք ծանոթանալ ներկայումս մեր երկրի Արտաքին հետախուզության ծառայությունը գլխավորող, իսկ դրանից առաջ էլ 1 տարի որպես Մարդու իրավունքների պաշտպան պաշտոնաված Քրիստիննե Գրիգորյանի հայտարարագիրը։

Որպես անշարժ գույք՝ Գրիգորյանը հայտարարագրել է համատեղ սեփականությամբ 1 բնակարան՝ Գեղարքունիքի մարզի Սևան համայնքում, որը գնել է 2004 թվականի սեպտեմբերի 30-ին, ևս 1 բնակարան էլ՝ միանձնյա սեփականությամբ՝ Երևանի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում, որը նա գնել է 2015 թվականի հուլիսի 5-ին։ Տարեվերջին 2 բնակարաններն էլ պահպանվել են։

Շարժական գույք՝ ավտոմեքենա, Քրիստիննե Գրիգորյանը չի հայտարարագրել։

Նա Միկշին ՍՊԸ-ում ունեցել է 35 մլն 335.000 դրամ փոխառություն՝ 13.58% անվանական տոկոսադրույքով, որը տարեվերջին նույնությամբ պահպանվել է։

Գրիգորյանի բանկային հաշիվներին տարեսկզբին եղել է 3 մլն 558.765 դրամ, տարեվերջին 4 մլն 862.857 դրամ։ Նրա կանխիկ միջոցները տարեսկզբին կազմել են 900 հազար դրամ և 2200 դոլար, տարեվերջին՝ 900 հազար դրամ և 1000 դոլար։

2023 թվականի հաշվետու տարում Քրիստիննե Գրիգորյանի եկամուտները կազմել են 13 մլն 433.939 դրամ, որից 2 մլն 698.080 դրամը Արտաքին հետախուզական ծառայությունից, 3 մլն 451.882 դրամը՝ Մարդու իրավունքների պաշտպանի անձնակազմից, 4 մլն 94.986 դրամը՝ վարչապետի աշխատակազմից ստացած աշխատավարձն է, 27 հազար դրամը՝ Կանանց իրավունքների տուն ՀԿ-ից քաղիրավական պայմանագրերով ստացած եկամուտը, 3 մլն 161.991 դրամը՝ ՊԵԿ-ից ստացած այլ եկամուտը։

Ստացված վարկերի և փոխառությունների մայր գումարի մնացորդը հաշվետու տարվա դեկտեմբերի 31-ի դրությամբ կազմել է 22 մլն 962.974 դրամ։

Վերջինս իր եկամուտներից 4 մլն 696.972 դրամ հատկացրել է վարկի մարմանն ուղղված վճարումներին։
Դավիթ Գույումջյան

Ամենից շատ դիտված

20:41 Ճիշտ է կանգնել այն գործի կողքին, որի կողքին կանգնած է վարչապետը, և փորձել մեր համեստ ներդրումն ունենալ պետության շենացման գործում
20:46 Օնլայն համակարգի բացերը․ միայնակ կինը համարվել է «միջին ապահովված» և զրկվել նպաստից․ պարզաբանում
20:13 2020-ի հոկտեմբերի 19-ին Փաշինյանը փաստացի վառեց դեպի Արցախի ադրբեջանացում տանող «կանաչ լույսը». Շարմազանով
18:59 Հայ բռնցքամարտիկը Թուրքիայում ջախջախել է թուրք մրցակցին
18:39 «Քանաքեռցի Տույի» և ևս 4 անձի սպանության գործով մեղադրյալները դատապարտվել են ընդամենը 8,5 տարվա ազատազրկման. Փաստինֆո
19:42 Բլոգեր Քրիստինան հայտնել է՝ պատրաստվում է հարսանիքի
18:28 Սասուն Խաչատրյանը կանաչ տարածքի հաշվին երկհարկանի շինություն է կառուցել. Հետք
22:23 Գերակա շահ՝ փոքր կենտրոնում. շատերը ստիպված են լինելու իրենց գույքը հարկադրաբար վաճառել պետությանը
13:00 Նորագավիթում 9 հոգանոց ընտանիքին պատրաստվում են վտարել սեփական տնից
19:30 Արցախցիներին COP17-ում մերժել են տաղավար տրամադրել. Արտակ Բեգլարյան