Ներքին 1 տարի առաջ - 13:38 21-01-2025

Ալեն Սիմոնյանն ասաց՝ Արցախ, ապա չորս անգամ կրկնեց «Ղարաբաղ»

Ձեր իշխանության որոշմամբ Արցախը ճանաչվեց Ադրբեջանի կազմում, ու այդ մարդիկ մնացին առանց հայրենիք․ այսօր ԱԺ-ում, դիմելով Ալեն Սիմոնյանին՝ ասացին լրագրողները:

Ի պատասխան՝ ԱԺ նախագահը նախ ասաց Արցախ, ապա արագ ուղղեց իրեն ու 4 անգամ կրկնեց Ղարաբաղ բառը. «Արցախը.... Ղարաբաղը, Ղարաբաղը, Ղարաբաղը, Ղարաբաղը երբևիցե ՀՀ-ի կողմից չի ճանաչվել որպես անկախ պետություն ու ՀՀ-ն իր հարևանի նկատմամբ որևիցե տարածքային պահանջ չունի»:

Լրագրողի հարցին՝ հատո՞ւկ եք շեշտում՝ «Ղարաբաղ»-ը, պատասխանեց՝ «այո». «Կարծում եմ՝ ճիշտը «Ղարաբաղ» ձևակերպումն է»: Հիշեցմանը՝ գնացել էիք Աղդամ ու լուսանկարվել, պատասխանեց. «Բոլորս էլ սխալվում ենք»:

Տեսանյութն՝ այստեղ

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով