Արտաքին 1 տարի առաջ - 14:17 19-01-2025

Արևմուտքը փորձում է Սերբիայում «գունավոր հեղափոխություն» կազմակերպել. նախագահ Վուչիչ

Արևմտյան երկրների գործակալները փորձում են Սերբիայում «գունավոր հեղափոխություն» կազմակերպել ուսանողների և բողոքի այլ մասնակիցների օգնությամբ։ Այս մասին, rbc.ru-ի փոխանցմամբ, Happy հեռուստաալիքի եթերում հայտարարել է Սերբիայի նախագահ Ալեքսանդր Վուչիչը։ Փոխանցում է Tert.am-ը։

«Գունավոր հեղափոխության և սահմանադրական կարգի տապալման փորձը շարունակվում է արևմտյան հրահանգիչների օգնությամբ», - ասել է նա:

Սերբիայի նախագահի խոսքով՝ իշխանություններն այս հարցում կասկածներ չունեն, սակայն մտադիր են սպասել «մինչև վերջին պահը» և հետո ստիպված կլինեն պատասխանել, եթե ցուցարարները սկսեն փակել մայրուղիները։

Նա հավելել է, որ տեղեկություններ ունի, որ «օտարերկրյա գործակալներն իրենց կապերի միջոցով արդեն հասցրել են որոշ ուսանողների կոչ անել գնալ խոշոր տրանսպորտային խաչմերուկներ և արգելափակել երթևեկությունը»։

Դա, ըստ Վուչիչի, տեղի է ունենում «օտարերկրյա հրահանգիչների» հսկողության ներքո։

«Մենք սա կհանդուրժենք մինչև որոշակի պահ, որից հետո կվարվենք այն կանոններով, որոնք պետք է հարգի պետությունը»,- եզրափակել է պետության ղեկավարը։

Նոյեմբերի 1-ին Նովի Սադ քաղաքի երկաթուղային կայարանում փլուզում է տեղի ունեցել, ինչի հետևանքով զոհվել է 14 մարդ։ Blic հրատարակությունը գրել էր, որ փլված կառույցն ավելի քան 60 տարվա էր և երկար ժամանակ չէր վերանորոգվել։ Դրանից հետո բողոքի ցույցեր են սկսվել ամբողջ Սերբիայում, այդ թվում՝ ուսանողական համայնքներում։ Ցուցարարները պահանջում են վարչապետ Միլոշ Վուչևիչի և Նովի Սադի քաղաքապետ Միլան Ջուրիչի հրաժարականը, ինչպես նաև ձերբակալել բոլոր այն անձանց, ովքեր, իրենց կարծիքով, մեղավոր են կատարվածի համար։

Ամենից շատ դիտված

19:30 Մարմարիկում մերժել են ԿԳՄՍՆ-ի 2000-ական դրամները, վարչական ղեկավարը հայտարարում է՝ դպրոցի փակում թույլ չենք տա
19:27 Գեղարքունիքում «BMW»-ի վթարի հետևանքով հիվանդանոց տեղափոխված 26-ամյա կինը մահացել է
13:52 Որտե՞ղ ա գրած, որ Ադրբեջանը սահման ա բացելու. ընդամենը ՀՀ տարածք եք հանձնում Ադրբեջանին. սա ճակատագրական հարց ա. Էդգար Ղազարյան
12:40 Մաղթում եմ, որ բոլոր ծնողները զգան այս երանությունը. Վահան Քերոբյան
18:36 Հայկավանի 20-ամյա բնակչուհու տնից հափշտակել են 16 հազար ԱՄՆ դոլար, ոսկյա զարդեր և բջջային հեռախոս
13:10 Երևանի Բուդաղյան փողոցի բնակիչները դիմում են ՀԷՑ ժամանակավոր կառավարիչ Ռոմանոս Պետրոսյանին
13:20 Փաշինյանն ընդունել է Եվրոպական հանձնաժողովի շրջակա միջավայրի հարցերով հանձնակատարին
15:10 Սրիկայություն է ասելը, թե Հոկտեմբերի 27-ը ձեռնտու էր Ռոբերտ Քոչարյանին. այդ օրն անձնական ողբերգություն էր. Լևոն Քոչարյան
18:00 Հոկտեմբերի 27-ը կբացահայտվի, երբ ճշմարտությունը քննիչի Աստվածը դառնա
12:10 Մենք մտադրություն չունեինք մնալ օկուպացված երկիր․ Ալիև