copy image url
Ներքին 3 շաբաթ առաջ - 14:09 19-01-2025

Ուռուցքը բուժած կինը բժիշկների անզգուշության պատճառով ֆորմալին է խմել և մահացել

«Դեպքը տեղի է ունեցել նոյեմբերի 9-ին, մամայի վերջին կատեն էր։ Մենք ունեինք չարորակ ուռուցք։ Վիրահատությունն անցել ենք տվյալ «Միքայելյան» հիվանդանոցում, շատ նորմալ, լավ, բուժումները ստացել ենք այդտեղ, նույնիսկ անալիզներն ենք այդտեղ անցել։ 6-րդ քիմիայից հետո մամայիս կատե է բժիշկը նշանակում, որ վերջնական անցնենք կատեն, իրենց տված բուժումը անցել ենք։ Առողջ, ուրախ գնում ենք, սպասում ենք, մտնում ենք կաբինետ, մի բժշկուհի, որը չէր հասկանում՝ ինչ թուղթ էր ինձնից ուզում, ինքը տեղյակ չէր, որ մենք արդեն մեկ տարի է՝ այդտեղի հիվանդն ենք, մենք վիրահատվել ենք, բուժում ենք ստացել, ինչ-որ թղթեր ա պահանջում, այնինչ ինչ թղթեր որ իրենք ուզել են, ես այդ թղթերը տարած եմ եղել։

Մամայիս խնամակալը ես եմ, միշտ իր կողքին եմ եղել, մուծումներն ամբողջը իմ անունով են եղել: Հիմա էդ բժշկուհին կանչում ա ներս մամային, որ կատե անցնի, մամային ուղղորդում ա, որ գնացեք հեղուկ օգտագործեք, քանի որ մամայի որովայնն էին նկարում, պետք էր, որ միզապարկը լիքը լիներ ու հեղուկ էր օգտագործում: Ձեռքով ցույց ա տալիս, որ գնացեք, ջուր խմեք, մաման գնում ա, ու ջրի փոխարեն այնտեղ ֆորմալին ա դրված լինում»,-Oragir.News-ի հետ զրույցում պատմեց մեզ ահազանգած քաղաքացին, որը պնդում է` մայրը մահացել է բժիշկների անզգուշության պատճառով։

Նա շեշտում է` կան մարդիկ, ովքեր իր մայրիկի մահվան պատճառն են հանդիսացել, քանի որ իր մայրն առողջ է եղել։

«Ես կարող եմ փաստել և՛ թղթերով, և՛ ամեն ձևով, որ կատե ենք մենք անցել, լավ արդյունքներ ենք ունեցել, 6 քիմիա ստանալուց հետո մամաս շատ լավ է եղել։ Ինքն իր ձեռքով, ոտքով, ադեկվատ, նույնիսկ աշխատանքի էր գնում։ Կատեի սենյակում ես չեմ նկատել, երևի մի կում ֆորմալին ա խմում ու աչքիս առաջ մամաս մահանում ա: Միանշանակ բժիշկների անուշադրության հետևանք ա, եթե ուսումնասիրեք, կտեսնեք՝ ֆորմալինը ինչ լուծույթ ա, իրենից ինչ ա ներկայացնում ու հնարավոր չէր, որ դա կատեի սենյակում դրված լիներ շշով, կողքն էլ բաժակ»,-մանրամասնեց քաղաքացին։

Ըստ նրա` երեկոյան 18:30-ից իր մայրը մահացել է, մինչև ժամը 02։00-ը բժիշկներն իրեն խաբել են, իբրև թե սրտի աշխատանքը վերականգնել են։

«Ես մտնում եմ ռեանիմացիա, մամայիս ինչ-որ ապարատ է միացված, որ ինքն իբր թե շնչում ա, խաբում էին, որ ժամ ձգեին: Էկել եմ տուն ժամը 2-ին, 20 րոպե հետո զանգել, ասել են՝ Ձեր մայրը մահացել ա, այնինչ իմ մայրը 15 րոպե հետո է մահացել: Նույնիսկ այդ բժշկուհու անունը խաբում էին ինձ, չէին ասում, ասում էին պատասխանատուն մենք ենք: Հենց նույն ինքը տնօրենը Էդուարդ Բարսեղյանը, որը եկել է, 2 անգամ ինձ հետ խոսել է, մամայիս տարել էին ռեանիմացիա, տնօրենը ինքը ռեանիմացիայից 2 անգամ դուրս գալուց ասում էր՝ շատ լավ արդյունքներ կա, նորմալ ա, անալիզներ ենք վերցնում, այնինչ իմ մաման մահացած էր այնտեղ, մահացած մարդուց ինչ անալիզներ էին վերցնում»,-պատմեց մահացած կնոջ դուստրը։

Քաղաքացին նշում է` հստակ անուններով գիտի, թե ովքեր են մեղավոր իր մոր մահվան մեջ։

«Մեղավորներն են հենց Էդուարդ Բարսեղյանը, մեկը անեսթեզիոլոգ-ռեանիմատոլոգ Արա Ղազարյանը և Աշոտ Փամբուխչյանը` վերակենդանացման բաժնի ինտենսիվ թերապիայի ծառայության ղեկավարը։ Բացարձակ իրենց մեղավորությունը չեն ընդունում, զուտ մարդկային տեսանկյունից որ նայում ենք, նույնիսկ չեն զանգել ինձ, ասեն՝ գիտե՞ք ինչ, ցավակցում ենք ձեզ, շատ ափսոսում ենք, որ մեր հիվանդը, որ մեր կլինիկայում չարորակ ուռուցքը բուժեցինք ու մահացավ, էդ մարդը մեր պատճառով, ցավում ենք, նույնիսկ դա չի եղել: Սակայն բժիշկներ կան, խորին շնորհակալությունս իրենց, որովհետև իրենք պայքարել են իմ մամայի կյանքի համար իմ հետ հավասար՝ Ափոյան Արսենը, Ավագյան Արմենը և բժշկուհի Անժելան, ազգանունը չեմ հիշում»,-նշեց կինը։
Նրա խոսքով` քրեական գործ կա հարուցված, սակայն դա էլ ինչ-որ սառած վիճակում է։

«Ես էլ բնականաբար ադեկվատ մարդ եմ ու հասկացել եմ, որ մեկ ա գործը կա, հիմա ինչքան իրենք հանդարտ իրավիճակում անում են, որ գործն էլ առաջ չգնա, ես սգի մեջ էի, բայց միանշանակ պատասխանատվության կենթարկվեն այս մարդիկ: Նոյեմբերի 10-ից գործը բացված է, ես մի անգամ եմ գնացել այնտեղ: Մի բան էլ ասեմ, տվյալ հիվանդանոցի խոսնակը, ում չեմ ճանաչում, աբսուրդ լուրեր է տարածել, որ իբրև մամաս կատեն անցել ա, դուրս ա էկել, ծարավ ա էղել, ջուր ա ուզել: Եթե ջուր է ուզել, ինչու են ֆորմալին տվել, որ խմի»,-եզրափակեց նա։

«Միքայելան» հիվանդանոցի Հանրային կապերի բաժնից արձագանքել են մեր հրապարկմանը՝ ներկայացնելով պարզաբանում․

«68-ամյա պացիենտը, որը տեւական բուժումներ է ստանում հիվանդանոցում, հերթական ՀՇ (համակարգչային շերտագրում) անցնելու ժամանակ հետազոտության սենյակում` հարազատի ներկայությամբ, ջրի փոխարեն ախտահանման համար նախատեսված նյութից է խմել: Պացիենտը վերցրել է ջրի համար նախատեսված մեկանգամյա օգտագործման բաժակ համապատասխան սարքից եւ սենյակում դրված փակ, հատուկ մակնշված շշից լցրել եւ խմել է բարձր մակարդակի վարակազերծիչ նյութից: Նրան անմիջապես տեղափոխել են վերակենդանացման բաժանմունք, կատարել համապատասխան ռեանիմացիոն գործողություններ, սակայն պացիենտը մի քանի ժամ անց մահացել է»։

Ամենից շատ դիտված

10:10 Քաջարանի քաղաքապետին մեծ–մեծ խոսելու համար դանակահարել են․ խոսնակը հերքում է
11:00 Վալիդատորները խափանվել են․ երևանցիները վաղ առավոտից տրանսպորտից անվճար են օգտվում
18:29 Երևանում իրար են բախվել 7 մեքենա. վիրավորի վիճակը ծայրահեղ ծանր է. shamshyan.com
07:40 Պատգամավորի առեղծվածային մահվան դեպքից 1 ամիս անց. փորձաքննության սպասելիս. Ժողովուրդ
17:25 Մեշոկով փող էլ տան, ես Փաշինյանին չեմ ընտրե․ հայտնի Ախուրյանցի Անոն փոշմանել է
09:42 Գեղարքունիքում «Հայոց օջախ» հյուրանոցում 26-ամյա տղան սեռական բռնի գործողություններ է կատարել 15-ամյա աղջկա նկատմամբ․ shamshyan.com
12:06 Փետրվարի երրորդ տասնօրյակում կարծես թե ունենալու ենք եղանակային լուրջ իրադարձություններ
22:14 70-ամյա վարորդը Եղեգնաձորում վրաերթի է ենթարկել փողոցը թույլատրելի հատվածով անցնող մայր ու որդուն․ shamshyan.com
14:13 Գյումրիում տանը հայտնաբերել են տղամարդու դի ու անգիտակից կնոջ, ում կյանքը փրկել չի հաջողվել. shamshyan.com
18:15 Ինչպես Արարատին նետված մի քար. ԱԳՆ-ն չի նկատել Աննա Հակոբյանի վիրավորանքը