Ներքին Տեսանյութ Նրանց կարծիքով 1 տարի առաջ - 13:00 18-01-2025

Փաշինյանն անմեղսունակ է․ ընդհանրապես չի մտածում պատանդների մասին․ հարցում

Հայ ռազմագերիների ամիսներ շարունակ կալանքի տակ են, նախօրեին Բաքվում նրանց դատավարությունն էր, սակայն շատերի կարծիքով՝ Հայաստանի իշխանությունները ոչինչ չեն արել արցախցի զինվորականներին, նախկին պաշտոնյաներին և գերեվարվածներին հետ վերադարձնելու համար, ընդհակառակը Հայաստանի իշխանությունը ցուցադրաբար ուշադրություն չէր դարձնում Բաքվում պահվող ռազմագերիների վրա, որևէ ջանք չէր գործադրում նրանց պաշտպանելու համար։

Oragir.News-ը շրջել է մայրաքաղաքի փողոցներում և անցորդներին հարց ուղղել․ «Ձեր կարծիքով Նիկոլ Փաշինյանը մտահոգվում է Բաքվում պահվող հայ պատանդների ճակատագրով։ Երբևէ լսե՞լ եք, որ նա խոսի պատանդների մասին»։

Հարցվածների մեծամասնությունընշեց, որ Նիկոլ Փաշինյանը մոռացել է Բաքվում պահվող հայ պատանդներին։ Եղան նաև քաղաքացիներ, որոնց կարծիքով՝ վարչապետն ամեն բան անում է պատանդներին օգնելու համար։

«Ամեն ոք ծնվում է գահին հարմար հետույքով»,- ասաց քաղաքացիներից մեկը։

Մեկ այլ անցորդ էլ նշեց, որ քաղաքականությամբ չի զբաղվում․ «Ես էդ հարցերով չեմ զբաղվում»։

Քաղաքացիներից մեկն էլ նշեց, որ Նիկոլ Փաշինյանն ընդհանրապես չի մտահոգվում պատանդների մասին։ «Ինչ պետք էր արեցին պրծան, էլ ինչ խոսան։ Պետք էր հանձնել, հանձնին՝ պրծան»,- ասաց նա։

Մեկ այլ հարցված էլ պնդեց, որ Փաշինյանն ամեն բան անում է, սակայն ոչ ցուցադրական․ «Բա ոնց։ Դա պետք է ցուցադրական ասվի, իրա օրվա կատարած աշխատանքը պետք ա ասի հա՞»։ «Զզվում եմ էդ լակոտից։ Ժողովուրդն ինչ ա մտածում, էդ հիմարին ուր բերեցին իր ա թիմով։ Դա մենակ իր աթոռի մասին է մտածում։ Անմեղսունակ ա դա»,- պատասխանեց մեկ այլ քաղաքացի։

Մեկ այլ անցորդ էկլ նշեց, որ Նիկոլ Փաշինյանը բացի իր սեփական իշխանությունից, այլ բանի մասին չի մտածում։ «Ինքն իր կնգա մասին ա մտածում, տանի սամալյոտներով ման տա, բերի»,- պատասխանեց նա։

Մանրամասները՝ տեսանյութում։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում