Փաշինյանը սկսել է իր ընտրապայքարը․ չի կարելի հայ-ամերիկյան հարաբերությունները վերածել քարոզչական միջոցառման
copy image url

Փաշինյանը սկսել է իր ընտրապայքարը․ չի կարելի հայ-ամերիկյան հարաբերությունները վերածել քարոզչական միջոցառման

Միտք Ներքին 3 ամիս առաջ - 11:55 15-01-2025
Արա Պապյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Մի պարզաբանման անհրաժեշտություն

Հայ իրականության մեջ քչերն են, որ իմ չափ ներդրում են ունեցել հայ-ամերիկյան հարաբերությունների զարգացման գործում։ Տասնամյակներ շարունակ ես աշխատել եմ այս հարցի շուրջ՝ տպագրելով հարյուրավոր գիտական և հրապարակախոսական հոդվածներ, հանդես եմ եկել հազարավոր ելույթներով և դասախոսություններով ամբողջ աշխարհում։ ԱՄՆ գործադիր և օրենսդիր մարմինների ներկայացուցիչների հետ ունեցել եմ հարյուրավոր հանդիպումներ ու քննարկումներ։ Տպագրել եմ հայ-ամերիկյան հարաբերություններին առնչվող կարևորագույն արխիվային փաստաթղթեր, այդ թվում՝ ԱՄՆ նախագահ Վուդրո Վիլսոնի իրավարար վճիռը հայ-թուրքական սահմանի վերաբերյալ (անգլերեն բնօրինակով և երեք լեզվի թարգմանությամբ)։ Ես եմ եղել ՀՀ ԱԳՆ ԱՄՆ բաժնի առաջին աշխատակիցը՝ 1991թ․ նոյեմբերից։
Այս ամենն իրականացրել եմ բացառապես սեփական համոզմունքներով՝ հաճախ անվճար և անգամ իմ անձնական միջոցներով։ Դրա համար շնորհակալության փոխարեն պարբերաբար ենթարկվել եմ զրպարտությունների և հալածանքների։

Սա գրեցի միայն ցույց տալու համար, որ քչերն են իմ չափ շահագրգռված եղել և մնում հայ-ամերիկյան հարաբերությունների խորացմամբ ու ընդլայնմամբ։ Հետևաբար, քչերն ունեն բավարար իրավունք և գիտելիք՝ այս հարաբերությունների մասին անաչառ ու հիմնավորված խոսելու։

Կանոնակարգի ստորագրման կարևորությունը․
Նախ, ողջունում եմ հայ-ամերիկյան հարաբերությունների զարգացման ուղղությամբ ցանկացած քայլ, ցանկացած փաստաթղթի ստորագրում և ցանկացած համագործակցություն։ Այս առումով, հատկապես կարևորում եմ Ռազմավարական համագործակցության հանձնաժողովի կանոնակարգի (Strategic Partnership Commission Charter) ստորագրումը Վաշինգտոնում, 2025թ․ հունվարի 14-ին։

Սակայն անհրաժեշտ եմ համարում անել որոշ պարզաբանումներ, քանի որ ակնհայտ է, որ իշխանությունները փորձում են այս աշխատանքային իրադարձությունը վերածել քարոզչական տոնախմբության։

Փաստաթղթի բնույթը․
Հստակեցման համար նշեմ, որ ստորագրված փաստաթուղթը՝ Ռազմավարական համագործակցության հանձնաժողովի կանոնակարգը (Strategic Partnership Commission Charter), պարտադիր կատարման ենթակա փաստաթուղթ չէ (non-binding document): Այն չի հանդիսանում ռազմավարական համագործակցության միջպետական համաձայնագիր։ Սա միմիայն միջգերատեսչական աշխատանքային խմբի, այսպես ասած, հանձնաժողովի կանոնակարգ է՝ Charter:
ԱՄՆ պետքարտուղարն էլ իր խոսքում ճիշտ նշեց փաստաթղթի պատակը, որ է․ "Մենք ստեղծում ենք ԱՄՆ-Հայաստան ռազմավարական գործընկերության հանձնաժողով" (We’re establishing our U.S.-Armenia Strategic Partnership Commission):
Այսինքն, փաստաթուղթը միտված է հայ-ամերիկյան ռազմավարական երկխոսության մակարդակի բարձրացմանը (որը խիստ ցանկալի է) և դրա կանոնակարգմանը։

Հայ-ամերիկյան հարաբերությունների ավելի բարձր մակարդակի նախադեպերը․
Կարևոր է նշել, որ նախկինում հայ-ամերիկյան հարաբերությունները շատ ավելի բարձր և ընդգրկուն ձևաչափեր են ունեցել։ Օրինակ՝ Հազարամյակների մարտահրավերների (Millennium Challenge Corporation) շրջանակում, 2006թ․-ից սկսած, Հայաստանը ստացել է տարեկան $235 միլիոն դոլարի աջակցություն։

Ռազմական համագործակցություն․
ՆԱՏՕ-ի Գործընկերություն հանուն խաղաղության (Partnership for Peace) ծրագրի շրջանակում (1994թ․-ից) Հայաստանը ԱՄՆ-ի հետ ունեցել է բավականին ընդգրկուն ռազմական համագործակցություն։
Հասկանում եմ, որ Նիկոլ Փաշինյանը սկսել է իր ընտրապայքարը, բայց չի կարելի հայ-ամերիկյան հարաբերությունների նման կարևոր ոլորտը վերածել քարոզչական միջոցառման։ Անհրաժեշտ է համարժեք գնահատել այս իրադարձության բնույթը և ներկայացնել այն առանց չափազանցությունների։

Հայ-ամերիկյան հարաբերությունների խորացումը պահանջում է պատասխանատու մոտեցում, և սա պետք է մնա զուտ ռազմավարական համագործակցության, այլ ոչ թե ներքաղաքական շահարկումների թեմա։
15 հունվարի, 2025թ․, Լոնդոն»։

Ամենից շատ դիտված

21:14 Դերասան Լևոն Մկրտչյանի հարսանիքն է. ներկա է նաև Աշոտ Փաշինյանը
16:37 Ինչպե՞ս կարող է ռաբիզ լսելու համար հավաքվել բազմահազարանոց հանդիսատես, այն էլ Ապրիլի 24-ի նախաշեմին
14:07 3.5 մլն դրամ` ճաշի կտրոն. մի գնացեք հարկադիր խուզի. Հրայր Կամենդատյան
11:56 Դինամոյի թրքահպատակ նախագահի ցուցումով Արցախի դրոշը հեռացվել է. փաստաբան
17:08 Հայաստանը վերածվել է 90-ականների բեսպրեդելի. Ոստիկանությունը փաստացի գոյություն չունի. ակտիվիստ
13:35 Հատուկ և բացառիկ առաջարկներ Ակբա Լիզինգի կողմից
14:47 Ինչպես Հիսուսը խաչվեց, բայց հարություն առավ, այնպես էլ Արցախը հարություն կառնի
13:00 Քանի էս ընդդիմությունն է, Նիկոլը 2026-ին էլ կընտրվի. հարցում Գյումրիում
11:46 «Փող ուտելն» ինձ համար կարմիր գիծ է, դա նշանակում է դավաճանել ժողովրդին․ Շենգավիթի թաղապետ
12:37 Հայտնի են ավելի քան 100 հազար ռուս զինվորների անունները, որոնք զոհվել են ուկրաինական հակամարտությունում. BBC