Ներքին 1 տարի առաջ - 17:40 12-01-2025

Դատական իշխանության հեղինակության բարձրացման ուղղությամբ բավականին անելիք ունենք․ ԲԴԽ նախագահ

Այսօր՝ դատական իշխանության օրվան նվիրված պաշտոնական միջոցառմանը Բարձրագույն դատական խորհրդի նախագահ Արթուր Աթաբեկյանը շնորհավորել է դատավորներին և դատական ծառայողներին՝ առանձնահատուկ կարևորելով այն հանգամանքը, որ ժողովրդավարության ուղիով ընթացող բոլոր երկրներում առանձնակի դերակատարություն ունեն դատարանները, որոնց գործունեության արդյունքները թե՛ պետության, թե՛ հասարակության ձևավորման և կենսագործունեության ընթացքում մշտապես կրել են իրավունքի գերակայության, արդյունավետ արդարադատության և արդար դատաքննության երաշխավորի դերը։

Այս մասին հայտնում են Դատական իշխանությունից։

«Այս սկզբունքների ամրագրմամբ է իրականացվել պետականության շինարարությունը և ձևավորվել ժողովրդավարական հասարակությանը հարիր դատական համակարգ», - ընդգծել է Բարձրագույն դատական խորհրդի նախագահը:

Միաժամանակ կարևորվել է դատավորների և դատական համակարգի աշխատակիցների կողմից իրենց մասնագիտական գործունեության բարեխիղճ իրականացումը, շարունակաբար գործադրվող ջանքերը դատաիրավական բարեփոխումների ուղղությամբ՝ ի ապահովումն դատական իշխանության անկախության ամրապնդման, դատական համակարգի անխափան գործունեության և արդարադատության արդյունավետության բարձրացման:

Եզրափակելով խոսքը Բարձրագույն դատական խորհրդի նախագահն ընդգծել է նաև, որ դատական իշխանության հեղինակության բարձրացման ուղղությամբ բավականին անելիք ունեն հենց իրենք դատավորները։

«Մասնավորապես՝ օրենսդրությամբ սահմանված վարքագծի կանոների պահպանումից սկսած մինչև մեր՝ որպես դատավորի սահմանադրական առաքելության իրականացում, որը, իմ համոզմամբ, առաջին հերթին պետք է դրսևորվի իրավունքի գերակայության պահպանմամբ, ինչն ունի իր բաղադրատարրերն ու սկզբունքները, մասնավորապես, օրինակություն, իրավական որոշակիություն, կամայականության արգելք, անկախ և անկողմնակալ դատարանում արդարադատության մատչելիություն, մարդու իրավունքների նկատմամբ հարգանք, խտրականության արգելք, հավասարություն օրենքի առաջ»,-ամփոփել է Բարձրագույն դատական խորհրդի նախագահը՝ շեշտադրելով, որ նման գործողությունների իրականացումը նպաստելու է ժողովրդավարական հասարակությանը հարիր դատական համակարգ ունենալու, հանրային վստահությունն ու իրավունքի գերակայությունն ամրապնդելու բոլորի նպատակի իրագործմանը:

Նշենք, որ Դատական իշխանության օրվան նվիրված պաշտոնական միջոցառման ընթացքում ելույթներով հանդես են եկել նաև Հայաստանի Հանրապետության վարչապետը, նախագահը, ինչպես նաև Արդարադատության նախարարը։

Միջոցառմանը մասնակցել են նաև օրենսդիր, գործադիր մարմինների ներկայացուցիչներ, դեսպաններ ու միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներ։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան

Ձեզ գուցե հետաքրքրի