Էլ Սալվադորի Հանրապետությունում 6.11 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել։
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում է Reuters–ը:
Երկրաշարժը տեղի է ունեցել 127 կմ խորության վրա:
Վնասների, տուժածների մասին տեղեկություն դեռևս չի հաղորդվում: