Ներքին Տեսանյութ 1 տարի առաջ - 16:30 09-01-2025

Թուրքը չի գրավել ռեստորանս, ընտանիքս ոչնչացնում են․ Գորիսի փոխհամայնքապետն անելանելի վիճակում է

Երբ 2020 թվականին 44-օրյա պատերազմից հետո Որոտանի ճանապարհը փակվել է, Գորիսի համայնքապետարանի ղեկավարի առաջին տեղակալ Արտյոմ Աղաջանյանին պատկանող ռեստորանը, չնայած՝ ՀՀ տարածքում է մնացել, բայց ընկել է թշնամու անմիջական նշանառության տակ, ինչից հետո Արտյոմ Աղաջանյանին այլ ելք չի մնացել, քան փակել վտանգավոր գոտում հայտնված սեփականությունը։ Այժմ ռեստորանի համար ներդրված վարկերը մարել չկարողանալու պատճառով Աղաջանյան ընտանիքին պատկանող գրեթե ամբողջ անշարժ գույքն ընկել է կալանքի տակ։

«Ռեստորանը, որը 30 տարվա իմ ապրուստի աղբյուրն է հանդիսացել, Որոտանի ճանապարհի փակման հետ միասին փակվել է։ Հիմնականում աշխատել ենք Իրանից եկած տուրիստների հետ։ Մենք 2018-ին 22 մլն․ վարկ ենք վերցրել բանկից և ներդրել ռեստորանի զարգացման վրա։ Ռեստորանի փակումից հետո այլևս չենք կարողացել վճարել, և 2020 թվականից հետո վարկը տույժերով հասել է 25 մլն-ի»,- Oragir.News-ի հետ զրույցում ասաց Արտյոմ Աղաջանյանը։

Աղաջանյանի խոսքով՝ «Արարատ» բանկը դիմել է արբիտրաժային դատարան, դատարանն էլ որոշել է գույքերի բռնագրավում անել։ Իսկ որպես գույք՝ գրավադրված են ռեստորանը և Գորիսի իր տունը, որոնք 2-ն էլ գտնվում են կալանքի տակ։

«Հիմա միայն մնում է ռեստորանը, որ աճուրդի հանեն։ Բացի 2 գրավադրված գույքից՝ հայրս վարկառու է հանդիսանում, իսկ ես երաշխավոր, ինչի պատճառով հորս և իմ մյուս տունը ևս կալանքի տակ են վերցրել, եղբայրս ևս երաշխավոր է, իրենից էլ՝ բենզալցակայանն են վերցրել, որը ևս գտնվում է նույն՝ փակված ճանապարհի վրա, ինչ ռեստորանը»,- նշեց նա։

Ըստ Աղաջանյանի՝ դատարանը և բանկը ոչինչ հաշվի չեն առնում, անգամ այն, որ բանկը ևս ֆորսմաժորային կետ ունի ճանապարհի վրա։ Եվ ասում են, որ այն ՀՀ տարածքում է, կարող են բացել և աշխատացնել; Սակայն նրա պնդմամբ՝ անհնար է թշնամու՝ օդային 500 մետր նշանառության տակ աշխատելը։

«Ես չգիտեմ, չեմ պատկերացնում՝ ինչ պետք է անեն թշնամու նշանառության տակ եղած ռեստորանը, դրա համար էլ, երևի՝ մեր ամբողջ գույքն են կալանքի տակ դրել, որ եթե չկարողանան ռեստորանը վաճառել, ապա մնացածը փորձեն։ Մի ամբողջ ընտանիքի պատկանող ինչ կա՝ 1,5-2 տարի է կալանքի տակ է։ Այն, որ չգիտես՝ գնաս ինքնասպան լինե՞ս, կամրջից քցվե՞ս, կախվե՞ս, որ այդ հարցը լուծում ստանա։ Անգամ թույլ չեն տալիս տունս վաճառել, որ կարողանամ ընտանիքիս պահել»,- պատմեց նա։

Արտյոմ Աղաջանյանը հավելեց նաև․

«Եթե թուրքը էլի գար առաջ ու գրավեր ռեստորանը, ապա ինձ երևի՝ ստիպված կփոխհատուցեին, բայց քանի որ չի գրավել, կապ չունի, որ նշանառության տակ է՝ ինձ են սատկացնում ու իմ ընտանիքն են ոչնչացնում, անելանելի վիճակ է, սնանկացման եզրին ենք»։





Ամենից շատ դիտված

13:30 Արցախը` «նիկոլական լվացքատուն». 467 մլն դոլարի նվերները և մեզ վրա մնացած միլիարդները
21:46 Ընդհանուր ժողովրդից մոտ 560 հազար քվե ստացած երեք առաջնորդներ կալանքի տակ են
11:12 ԵՊՀ ռեկտորի կինը տարիներ շարունակ չի՞ ներկայացել աշխատանքի. մանրամասներ համալսարանից. Aravot.am
15:18 Գեղարքունիքում «Kia»-ի ուղևորի՝ Հայաստանում հայտնի ԲԿ-ի բժիշկ-սրտաբանի մոտ հայտնաբերվել է մարիխnւանա
22:37 Խաչիկ գյուղի հանքի տարածքում «ԿամԱԶ»-ը կողաշրջվել է․ 63-ամյա վարորդը տեղափոխվել է հիվանդանոց
22:30 Ընդդիմությունը պետք է ընտրությունների գիշերը դուրս գար փողոց և փորձեր իր քվեները պաշտպանել. Տիգրան Աբրահամյան
19:16 Քաջարանում բախվել են «Կամազ»-ը և «Kia Forte»․ բժիշկները պայքարում են վերջինի վարորդի կյանքի համար
23:48 Ծառուկյանն ու Հարությունյանը՝ աշխարհի լավագույնների շարքում․ RAF-ը հրապարակել է առաջին վարկանիշները
11:19 Ադրբեջանցի հովիվ է հատել ՀՀ սահմանը. որտեղ է նա հիմա
11:58 Վայոց ձորի մարզում 3 ամսական երեխա է մահացել