Ներքին Տեսանյութ 1 տարի առաջ - 12:56 09-01-2025

«Բրաբուս» ունեցողը աղքատության նպաստ է ստացել. Փաշինյան

«Նա ով չի ուզում աշխատի՝ աղքատությունն իր ընտրությունն է։ Մենք պետք է իրեն օգնենք կրթություն ստանա, վերապատրաստվի, աշխատանքի շուկայում աշխատանք գտնի։ Աղքատն աղքատ է` իր խնդիրն է, ո՞վ է ասել, որ պատասխանատուն մենք ենք։ Թող սովորեր, չի սովորել, թող հիմա սովորի»,- կառավարության նիստի ժամանակ ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ հավելելով․ «Ոչ մեկը պարտավոր չէ գնալ, առավոտից երեկո աշխատել, որ դու քո 7 անգամ ռեմոնտ արած դիվանի վրա պառկես, սերիալ, թոք շոուներ նայես։ Վեր կաց, աշխատիր։ Չես աշխատում, ուրեմն՝ աղքատությունը քո ընտրությունն է»։

Նա նաև նշել է, թե 2018թ. տեղեկանք է ստացել, որ «Բրաբուս» ունեցողը, ով 700 հազարի վարկ է փակել ամեն ամիս, միաժամանակ աղքատության նպաստ է ստացել։ «Այդ մասին գրել եմ, հարձակվել են իմ վրա, մարդն ամսական 700 հազար վարկ է փակում ու նպաստ է ստանում, սա աբսուրդ է։ Ես չեմ հասկանում, որ Մաշտոցի պողոտայի վրա երեք սենյականոց բնակարն ունեցող մարդն ասում է՝ «ինձ պտի նպաստ տաք», ինչի՞ համար։ Չի կարելի այսպես, ժողովուրդ, այսպես պետություն չի կարելի կառուցել, պետք է վերջ տալ սրան»,- ընդգծեց նա։




Ամենից շատ դիտված

16:36 Սամվել Ալեքսանյանի մուտքն արգելել են Ռուսաստան․ 6 ժամ պահել են Մոսկվայի օդանավակայանում. 168.am
19:22 Երևանում 53-ամյա տղամարդը, այցելելով հարազատների շիրիմներին, գերեզմանը հայտնաբերել է թալանված
08:22 Նոյեմբերի 9-ին ձյուն և անձրև է սպասվում․ եղանակը կտրուկ կցրտի
19:35 Սիսիանում բախվել են «Renault» մակնիշի կցորդիչով բեռնատարն ու «Ֆլեշ»-ի բենզին տեղափոխող ավտոցիստեռնը
19:47 Հետվճարը կհամարվի եկամուտ և կազդի նպաստների չափի վրա․ նոր փոփոխություններ՝ կենսաթոշակի և անապահովության համակարգում
19:00 Ես ի՞նչ մեղավոր եմ, որ բարձր եկամուտ ունեցողների շենքում եք բնակարան գնել․ համատիրության իրավաբանի իրավական տգիտությունը դատարանում
08:00 Ուկրաինայի անվտանգության երաշխիքները մնում են բանակցությունների հիմնական թեման. Ռուբիո
08:35 Վրաստանը 3 ամսում ավելի շատ ռուսների է արտաքսել, քան ամբողջ նախորդ տարի
18:30 Ինչու զավթեցին ակադեմիան
12:53 Եթե պետք է հակակոռուպցիոն պայքարում մերոնք և ձերոնք տրամաբանությունը լինի, չի ստացվի. Փաշինյան