Ներքին 2 տարի առաջ - 11:59 02-05-2024

Մենք երեխային 90 %-ով դատապարտում ենք աղքատության․ Փաշինյան

Երբեք չի արվում հաշվարկ՝ դրա արդյունքում ինչ վնաս կրեց պետույթյունը կառավարության քաղաքականությունների անհետևողական լինելու պատճառով։ Այս մասին այսօր՝ մայիսի 2-ին, Կատավարության հերթական նիստում ասել է վարչապետ Նիկոլ Փաշինյանն, անդրադառնալով բարձրագույն կրթություն չունեցող ուսուցիչների վերապատրաստման մասին Կառավարության որոշման վերջնաժամկետը հերթական անգամ երկարացնելու վերաբերյալ ԿԳՄՍ առաջարկած նախագծին։

«Մենք մեր քաղաքականությունների որոշումների վրա պետք է մի քիչ երկար մտածենք։ Բայց երբ որոշումը կայացվում է, որոշումները պետք է իրագործվեն։ Եվ դա զարգացման կարևոր գրավական է և շատ կարևոր նախապայման։ Եթե ուսուցիչները ընդունվեն բուհ, ինչպե՞ս ենք իրենց աջակցելու»,- ԿԳՄՍ նախարարին հարց ուղղեց Փաշինյանը։

«Որոշումն ընդունվելուց հետո եռամսյա ժամկետում բուհ չավարտած մանկավարժների դիմումները կընդունվեն բուհերում, բուհերը կփոխանցեն նախարարություն և մենք արդեն այդ տվյալների հիման վրա կիրականացնենք ուսման վարձի փոխհատուցում»,- մանրամասնեց նախարարը։

Անդրադառնալով ուսուցիչների վերապատրաստման կարևորությանը, Փաշինյանը կրկին շեշտադրում արեց աղքատության խնդրին․

«Երբ այսօր աչք ենք փակում երեխայի պատշաճ կրթություն ստանալու իրավունքի նկատմամաբ, մենք նրան 90 տոկոսով դատապարտում ենք աղքատության։ Հետևաբար ուսուցիչների հարցում սկզբունք պետք է ձևավորվի»։

Ամենից շատ դիտված

16:36 Սամվել Ալեքսանյանի մուտքն արգելել են Ռուսաստան․ 6 ժամ պահել են Մոսկվայի օդանավակայանում. 168.am
19:22 Երևանում 53-ամյա տղամարդը, այցելելով հարազատների շիրիմներին, գերեզմանը հայտնաբերել է թալանված
08:22 Նոյեմբերի 9-ին ձյուն և անձրև է սպասվում․ եղանակը կտրուկ կցրտի
19:35 Սիսիանում բախվել են «Renault» մակնիշի կցորդիչով բեռնատարն ու «Ֆլեշ»-ի բենզին տեղափոխող ավտոցիստեռնը
19:47 Հետվճարը կհամարվի եկամուտ և կազդի նպաստների չափի վրա․ նոր փոփոխություններ՝ կենսաթոշակի և անապահովության համակարգում
19:00 Ես ի՞նչ մեղավոր եմ, որ բարձր եկամուտ ունեցողների շենքում եք բնակարան գնել․ համատիրության իրավաբանի իրավական տգիտությունը դատարանում
08:00 Ուկրաինայի անվտանգության երաշխիքները մնում են բանակցությունների հիմնական թեման. Ռուբիո
08:35 Վրաստանը 3 ամսում ավելի շատ ռուսների է արտաքսել, քան ամբողջ նախորդ տարի
18:30 Ինչու զավթեցին ակադեմիան
12:53 Եթե պետք է հակակոռուպցիոն պայքարում մերոնք և ձերոնք տրամաբանությունը լինի, չի ստացվի. Փաշինյան