Ներքին 1 տարի առաջ - 15:15 08-01-2025

Նոյեմբերին ատեստավորված ուսուցիչները հավելավճար կստանան հունվարից. նախարար

Ուսուցիչների ատեստավորումը 2024-ին կազմակերպվեց ավելի ուշ՝ նոյեմբերի 23-24-ին, դրանից հետո ընթացել է բողոքարկման գործընթաց և ատեստավորման արդյունքները վերջնական ֆիքսվել են դեկտեմբերի վերջին օրերին, հետևաբար, տրամաբանական է, որ հավելավճարը հաշվարկվում է հունվարից: Այս մասին այսօր՝ հունվարի 8-ին, Արամ Խաչատրյանի անվան համերգասրահում կազմակերպված 2024 թվականն ամփոփող մամուլի ասուլիսի ժամանակ նշեց ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը՝ անդրադառնալով հարցին, թե արդյոք նոյեմբերին ատեստավորում անցած ուսուցիչները հավելավճար ստանալու են նոյեմբերի ու դեկտեմբերի համար:

«Ուսուցիչների մոտ այս թյուրընկալման հարցը առաջացել է նաև այն պատճառով, որ նախորդ տարիներին մենք ատեստավորումը արել ենք սեպտեմբերին, ամենավերջին ատեստավորումը եղել է հոկտեմբերի սկզբին և, հիմնականաբար, նոյեմբեր և դեկտեմբեր ամիսները արդեն ամբողջական ատեստավորումից հետո ամիսներ են եղել և ուսուցիչները վճարվել են»,-ասաց նա՝ հավելելով, որ գործընթացի ուշացման պատճառն այն է, որ առաջին անգամ ուսուցիչները էլեկտրոնային եղանակով են մասնակցել ատեստավորմանը:

«Ընդորում պետք ասեմ, որ բավական լավ մասնակցություն ենք ունեցել, դիմած ուսուցիչների 80%-ը մասնակցել է, շուրջ 5000 ուսուցիչ և նրանց շուրջ ավելի քան 70%-ը հաջողությամբ է հաղթահարել ատեստավորումը և դրա արդյունքում ունենալու է կամ դրույքաչափի փոփոխություն, կամ դրույքաչափի փոփոխություն և հավելավճար»,-ասաց նա:

Անդրեասյանն անհեթեթ համարեց լուրերը, թե նախարարությունը միտված է վերջ տալ ատեստավորմամբ հավելավճարներ տրամադրելու ծրագրին, քանի որ դա բյուջեի վրա թանկ է նստում. «Ես իմ խոսքում հատուկ նշեցի, որ պետական բյուջեով, բացի ուսուցիչների աշխատավարձային ֆոնդից, գործում են հինգ տարբեր հավելավճարի ծրագրեր։ Նախորդ տարվա համար դրանց հանրագումարային բյուջեն եղել է 8։8 միլիարդ դրամ: Այս տարի միայն կամավոր ատեստավորման բյուջեն էր շուրջ այդքան, այսինքն պետությունը ամեն տարի ավելացնում է այդ այդ ծավալները, և մենք ի սկզբանե ենք ասել, որ մեր նպատակն է, որ մեր բոլոր ուսուցիչներն էլ մասնակցեն, հաղթահարեն և ունենան այդ արդյունքը, այնպես որ ես այդ խոսակցությունները համարում եմ լրիվ անհիմն»,-ասաց նա:

Ամենից շատ դիտված

11:40 Մեկ էլ, հո՛պ, գալիս ա Նոր տարին․ վարչապետը ԵԱՏՄ շուկայի հետ խնդիրները համարում է հնարավորություն
16:33 Անհամբեր սպասում եմ քեզ տեսնելուն. Արամ Ասատրյան կրտսերի կինը նոր հրապարակում է արել
12:30 Թրամփը դատարանին խնդրել է չեղարկել Էլիզաբեթ Ջին Քերոլին վճարվելիք 83.3 միլիոն դոլարի տուգանքը
15:56 Արման Հովհաննիսյանը դստրերի հետ բացառիկ լուսանկար է հրապարակել
14:47 Ծառուկյանին ասել եմ՝ մուտքը էդ ի՞նչ վիճակ ա, ոնց որ գոմ ըլնի. Փաշինյանը՝ «Արարատցեմենտ»-ի մասին
09:00 Ոչ միայն տարածք. ՀԷՑ֊ը բռնում է «Հայփոստի» ճամփան
11:30 Ժամանակ է եղել, որ Հայաստանի ժողովուրդը առավոտյան, ընթրիքին, ճաշին կարտոֆիլ է կերել․ պետք է առաջ շարժվենք
22:03 Ցեղասպանության ճանաչումն անվտանգային քաղաքականության հիմնասյուն է. թուրքերը դա շատ լավ են հասկանում, Փաշինյանը՝ ոչ
13:46 Ռուսաստանից գրեթե բենզին չենք ներկրում․ ՄՊՀ նախագահ
17:30 Իմ սերս. Վահե Զիրոյանը մայրիկի հետ լուսանկար է հրապարակել