Ներքին 4 տարի առաջ - 12:21 03-09-2021

Տավուշի մարզի ուսուցիչները վերապատրաստումների համար կրեդիտներ կստանան

ՀՀ Տավուշի մարզում հանրակրթության պետական չափորոշչի և առարկայական ծրագրերի փորձարկման նպատակով վերապատրաստված ուսուցիչները կստանան կրեդիտներ, որոնք հետագայում հաշվի կառնվեն ուսուցչի հերթական (պարտադիր) ատեստավորման ժամանակ:Այս մասին տեղեկացնում է ՀՀ ԿԳՄՍ նախարարության հասարակայնության հետ կապերի և տեղեկատվության վարչությունը:

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Վահրամ Դումանյանի հրամանով հաստատվել է ՀՀ Տավուշի մարզում չափորոշիչների փորձարկման շրջանակում «Այբ» և «ԿԶՆԱԿ» հիմնադրամների կողմից իրականացվող ուսուցիչների վերապատրաստման դասընթացների ցանկը: Համաձայն հրամանի` հանրակրթական պետական չափորոշչի փորձարկման նպատակով «Այբ» և «ԿԶՆԱԿ» հիմնադրամների վերապատրաստումների մասնակցության համար ուսուցիչները կստանան 9-ական կրեդիտ:

Վերապատրաստումների ծրագրում ներառված են «Հանրակրթության բնագավառի օրենսդրություն» (0,5 կրեդիտ), «Տեղեկատվական և հաղորդակցական տեխնոլոգիաների կիրառումը ուսումնական գործընթացում» (1 կրեդիտ), «Մասնագիտական զարգացում» (7,5 կրեդիտ) դասընթացները: Նշենք, որ «ԿԶՆԱԿ»-ն իրականացնում է հումանիտար և հասարակագիտական, «ԱՅԲ» հիմնադրամը` ԲՏՃՄ բնագավառի առարկաների ուսուցիչների վերապատրաստումները: Վերապատրաստման դասընթացները կանցկացվեն առկա և հեռավար ձևաչափով` մինչև 2021 թվականի նոյեմբերի 30-ը:

Ամենից շատ դիտված

09:48 Ծնվել է Մարմարիկ գետում մահացած հայտնաբերված 2-ամյա Տիգրանի եղբայրը
12:36 Առևտրային պատերազմ Հյուսիսային Ամերիկայում. Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել կանադական ապրանքների վրա
10:32 ԱՄՆ-ի նոր հարվածներից հետո Իրանը հարձակվել է Քուվեյթում և այլ երկրներում գտնվող ամերիկյան թիրախների վրա
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
12:20 Ադրբեջանը ստիպեց Իսրայելին չճանաչել Հայոց ցեղասպանությունը
10:59 Զանգվածային բողոքներ. Wildberries-ի վաճառողները չեն կարողանում դուրս բերել իրենց ապրանքները պահեստներից