Oragir.News-ի ընթերցողը տեսանյութ է տրամադրել Վերին Լարսի ճանապարհից, որտեղ երևում է, որ ճանապարհը լավ չի մաքրվել ձնից, աղ ու ավազով մշակման հետքեր չկան, մառախուղ է, տեսանելիությունը վատ է։ Այդ պատճառով ավտոմեքենան դանդաղ է շարժվում։
Հիշեցնենք, որ ժամեր առաջ ՌԴ-ում ՀՀ դեսպանությանը կից մաքսային կցորդը հայտնել էր, թե Վերին Լարսի անցակետով Վրաստանից Ռուսաստան տանող ճանապարհը բացվել է թեթև մարդատար տրանսպորտային միջոցների համար, սակայն շարունակում է փակ մնալ բեռնատարների համար:
Մանարամասները՝ տեսանյութում։