Ներքին 1 տարի առաջ - 18:35 06-01-2025

Մեր նպատակը նոր ազգային ուժերի ձևավորումն արագացնելն է․ «ՀայաՔվե»

«ՀայաՔվե»-ի ֆեյսբուքյան գրառումը.

««ՀայաՔվեի» նպատակն այս խառնակ ժամանակներում նոր ազգային ուժերի ձևավորումն արագացնելն է։

«ՀայաՔվեն»՝ որպես նոր ազգային ուժերի ավանգարդում գտնվող կառույց, այսօր սրընթաց փոխակերպում է ապրում։ Մենք նախաձեռնությունից դարձել ենք ազգային քաղաքացիական միավորում՝ ընդլայնելով և՛ մեր ոլորտային ծածկույթը, և՛ գործիքակազմը, և՛ տարածքային կառույցների ցանցը։

Մեր նպատակն է երկիրն ազատել այս խայտառակ վարչախմբից՝ միևնույն ժամանակ մեր հասարակությանն առաջարկելով այնպիսի քաղաքական այլընտրանք, որը կվայելի նրա վստահությունը և ընդունակ կլինի մեր երկիրը հանելու այս ճգնաժամից։

Այդ ճանապարհին մենք պատրաստ ենք համագործակցելու բոլոր համախոհ ուժերի հետ, ավելին՝ ամեն ինչ կանենք, որ նրանք միասնական ճակատով հանդես գան Փաշինյանի վարչախմբի դեմ՝ մի կողմ դնելով անձնական հավակնությունները»։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
23:40 Քիմ Քարդաշյանի դուստրը պատասխանել է «դիվային» արտաքինի մասին քննադատություններին․ «Ես հավատում եմ Հիսուսին»
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
21:50 Ավտովթար՝ Վայոց ձորի մարզում
20:30 Խորագիր. Շինարարներում «շինում են», COP 17-ի խայտառակությունը, տեղաշարժվող անկլավներ, ջնջվող արխիվներ