Ներքին 1 տարի առաջ - 16:05 03-01-2025

Էրիկը կդառնար 24 տարեկան․ այսօր 44-օրյա պատերազմում զոհված Էրիկ Հաջիկյանի ծննդյան օրն է

Այսօր Արցախյան 44-օրյա պատերազմում զոհված Էրիկ Հաջիկյանի ծննդյան տարեդարձն է։ Էրիկն այսօր կդառնար 24 տարեկան։

«03 01 2001

Մեր նոր տարվա նվեր... մեր շատ սպասված, ծնվելուց մի քանի օր առաջ երազ եկած ՏՂԵՍ..., ձյան պես կատարյալ շարմաղ, կապտականաչ աչքերով ՏՂԵՍ...երազիզ մեջ քեզ կանչեցի ԷՐԻԿ,այդպես էլ անունդ որոշվեց...ծննդյանդ օրն ա Էրիկ...ի՞նչ անեմ ես...ո՞նց գրկեմ քեզ ,համբուրեմ կարոտած ու ասեմ, ծնունդդ շնորհավոր, ցավդ տանեմ...ասեմ թե, գիտես չէ՞ մամադ քեզ ինչքա՞ն ա սիրում ու հպարտանում...

խառնվել ա ամեն ինչ, արևս, ամեն ինչ կորցրել ա իր երանգներն ու հետաքրքրությունը...

Կներես ՏՂԵՍ... կներես ԷՐԻԿՍ»,- ֆեյսբուքյան իր էջում գրել է Էրիկի մայրը՝ Լիլիթ Հաջիկյանը։

Էրիկին ճանաչողները նրան ներկայացնում են որպես անփոխարինելի ընկեր՝ կենսախինդ, տաղանդավոր, նպատակասլաց, շրջապատի ուրախությունն էր, դասախոսների՝ սիրելին, հարազատների՝ հպարտությունը։

Խելացի ու պարզ աչքերով, լուսավոր ժպիտով երիտասարդն ամերիկյան համալսարանի ուսանող էր՝ ապագա ինժեներ։

Սեպտեմբերի 30-ին Ռուսաստանում ընթացող «Կովկաս 2020» զորավարժություններից վերադառնալուց անմիկջապես հետո մեկնել է ռազմաճակատ, որտեղ էր նաև եղբայրը։ Որպես տանկիստ մասնակցել է Ջրականի թեժ մարտերին, անմահացել Իշխանաձորում։

Էրիկը զոհվել է 2020-ի հոկտեմբերի 16-ին։


Ամենից շատ դիտված

09:48 Ծնվել է Մարմարիկ գետում մահացած հայտնաբերված 2-ամյա Տիգրանի եղբայրը
12:36 Առևտրային պատերազմ Հյուսիսային Ամերիկայում. Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել կանադական ապրանքների վրա
10:32 ԱՄՆ-ի նոր հարվածներից հետո Իրանը հարձակվել է Քուվեյթում և այլ երկրներում գտնվող ամերիկյան թիրախների վրա
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
12:20 Ադրբեջանը ստիպեց Իսրայելին չճանաչել Հայոց ցեղասպանությունը
10:59 Զանգվածային բողոքներ. Wildberries-ի վաճառողները չեն կարողանում դուրս բերել իրենց ապրանքները պահեստներից