Ներքին Տեսանյութ 1 տարի առաջ - 21:00 24-12-2024

Նախագահներից մերժված Փաշինյանը, Աշոտյանի առաջարկը, անզիջում Ավինյանը․ Ամփոփ լուրեր

Oragir.News-ն ամփոփ ներկայացնում է դեկտեմբերի 24-ի ամփոփ լուրերը՝ լրագրող Արփի Նավասարդյանի մեկնաբանությամբ․

Նիկոլ Փաշինյանը պատասխանել է Հայաստանի նախկին նախագահներին, ովքեր հրապարակային կերպով հրաժարվել են իր հետ բանավիճելուց։ «Նախկին նախագահներն ասում են, թե ինձ հետ բանավիճելու բան չունեն, բայց վեց տարի է բանավիճում են ինձ հետ, հեռակա՝ «ապահով հեռավորությունից»: Եթե բանավիճելու բան չունեք, ուրեմն գնացեք Ձեր թոշակին եւ/կամ դատերին ու ոչ թե ամեն ասածս ներկայացուցիչներով, ծանոթ-բարեկամով, երբեմն տնով-տեղով, երբեմն օտարերկրյա ծանոթներով դրեք-վերցրեք: Իսկ եթե դնում-վերցնում եք, եկեք ժողովրդի աչքի առաջ փաստարկները դեմ առ դեմ դնենք եւ ոչ թե «դիվանագետերեն» շուտասելուկներ արտադրեք, էն հույսով ու հավատով, որ միեւնույնն է, մարդկանց մեծ մասը չգիտի այդ լեզուն»։

Փոխարենը Նիկոլ Փաշինյանին բանավեճի է հրավիրել Հայաստանի Հանրապետական կուսակցության փոխնախագահ Արմեն Աշոտյանը, ով այժմ գտնվում է տնային կալանքում։ «Ինքս եմ Նիկոլին մի քանի անգամ հրավիրել բանավեճերի, ի տարբերություն նախագահների, մասնագիտության բերումով ես զզվող չեմ, իմ հրավերն ուժի մեջ է, եթե լայաղ կանի բանավիճելու՝ խնդրեմ»,- նշել է ՀՀԿ փոխնախագահը։

Երևանի ավագանին այսօր 32 կողմ 1 ձեռնպահ ձայներով ընդունել է «կարմիր կետագծերի» համար կրկին տարեկան 160 հազար դրամ սահմանող որոշումը։ Միակ ձեռնպահ քվեարկողը և նիստի համար քվորում ապահովողն ավագանու «Հանրային ձայն» խմբակցությունը լքած և անկախ համարվող Գրիգոր Հարությունյանն էր։

Մանրամասները՝ տեսանյութում։

Ամենից շատ դիտված

15:33 Գեղարքունիքում 11-րդ դասարանում սովորող տղան 1-ին դասարանի տղային տարել է իրենց տուն և լոգարանում փորձել է ոտնձգություն կատարել
15:02 Հունվարի 1-ից նվազագույն թոշակը կավելանա 1000 դրամով, իսկ մեկ տարվա ստաժի գումարը՝ 500 դրամով. Արսեն Թորոսյան
17:57 Շաքիի դեպքի ժամանակ 15-ամյա երեխան մի քանի անգամ դանակահարել է ադրբեջանցուն
20:15 Հայ կնոջը կրակած ադրբեջանցի զինծառայողը ծառայում էր օկուպացված Լաչինում
21:07 Վիրավորվել է ոչ թե Անիի եղբայրը, այլ նրա 15-ամյա որդին․ սյունեցի լրագրող
17:09 ՀՐԱՏԱՊ. Ադրբեջանցի զինծառայողը ապօրինի հատել է ՀՀ սահմանն ու կրակել ՀՀ քաղաքացու ոտքին. ԱԱԾ
18:13 ԱԱԾ-ն տեղյակ է եղել զինված ադրբեջանցու մասին, բայց որոշել է «խուճապի չմատնել» մարդկանց. Թանդիլյան
19:17 ՀՀ–ում պայմանագրային զինծառայող է մահացել
20:11 Ապարանի Ֆիզմաթ ավագ դպրոցի դասաժամին 16-ամյա աշակերտուհուն ձեռքով և պայուսակով հարվածներ են հասցրել
09:00 «Եվրոասֆալտը» ավելի մոտեցավ վարչապետին